Օրվա կադր
Այս օրվա կադրը Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկից է:
Այս օրվա կադրը Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկից է:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի: Ձեր անկողմնակալ աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկանում են մեր առօրյայի բաղկացուցիչ բոլոր […]
Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են հայ տղամարդու սպանության պահը։ Ինչպես հայտնում է ren.tv-ն, կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում տղամարդուն եւ առնվազն 5 անգամ կրակում։ Մի քանի գնդակ վնասում են տղամարդու դեմքը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, այսօր սպանվել է հայ գործարար, 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Ոստիկանության վարկածով՝ սպանությունը վարձու մարդասպանն է իրականացրել։
Այսօր ՇՊՀ ռեկտորի հետ ցանկացել էին հանդիպել բուհի ուսանողները ու հանդիպմանը հրավիրել էին լրագրողներին: Բայց հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե հետո պարզ դարձավ, որ ոչ թե ուսանողներն են ցանկացել հանդիպել ռեկտորին, այլ ռեկտոր՝ Սահակ Մինասյանն է ուզում ելույթ ունենալ՝ փաստաթղթերի մի կապոց ձեռքին: 45 րոպե Սահակ Մինասյանը ներկայացրեց բուհում առկա խնդիրները՝ ֆինանսականից սկսած մինչև տարկետման […]
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։ Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 […]
Նույն ժամին Հիսուս Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ասաց. -Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, շնորհակալ եմ, որ այս բաները ծածկեցիր իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց: Այո՛, Հա՛յր, այդպես ուզեցիր դու: Իմ Հայրն ամեն ինչ տվել է ինձ: Ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, […]
Ինչպես հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հիշեցնենք՝ կողմերը պայմանավորվել են շփման գծում լարվածությունը հնարավորինս թուլացնելու վերաբերյալ, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր: Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են նաև քայլեր ձեռնարկել բանակցությունների ակտիվացման համար։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին […]
«Կույրերի միավորման Մշակույթի տունը նպատակին չի ծառայում , քանի որ տեսողական խնդիրներ ունեցողներից կազմված «Լույս» երգչախմբին թույլ չեն տալիս փորձեր անցկացնել մշակույթի տանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Մարիետա Սարդարյանը: Նշենք, որ այսօր տեսողական խնդիրներ ունեցող անձանցից կազմված երգչախմբի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ «Լույս» երգչախմբին […]
























