21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ես ունեմ բազմաթիվ ընկերներ և առաջինն ընկերներին եմ ստուգում. ՊԵԿ-ը՝ Ծառուկյանից

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ «Ստուգումների ցանկը կազմվել է 2016 թվականին, և դրա մեջ մտել են նաև պարոն Ծառուկյանի ընտանքին պատկանող ընկերություններ և ստուգվում են։ Դա նորմալ երևութ է», – ասաց նա։ Հարցին, թե ինչ է պարզվել ստուգումների արդյունքում, և արդյոք էական […]

Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են.դատախազություն

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ  այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաեւ այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ […]

«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ … ազատագրեք»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ, էկոնոմիկայի նախարար ու բոլոր պետական այրեր, ովքեր պատասխանատու են տուրիզմի զարգացման համար, շաբաթ օրը, հոկտեմբերի 28-ին չինացի տուրիստները, ժամը 3-ից 4-ը, գնացել հասել են Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Սյունիքում ու ինչ էին տեսե՞լ… Ջրվեժը՝ փակ, յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ […]

Պետք է նշենք նաև ստալինյան ցեղասպանության օրը․ Դավիթ Գասպարյան

«Հայաստանը  ստալինյան բռնաճնշումներից տուժածների հիշատակի օր չունի՝ չնայած, որ կարմիր տեռորը վերաբերել է նաև մեզ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Վերջինս շեշտեց՝ արդեն  լրացել է ստալինյան բռնաճնշումների 80 տարին․  երեկ Ռուսաստանում բռնաճնշվածների օրն էր:  «Այն, որ Ստալինի պաշտամունքը վերադառնում է Ռուսաստան, ակնհայտ է: Ուզում են բարձրացնել Ստալինին՝ նշելով, որ նրա գործած […]

Մի անգամ թռար վրիցս, երկրորդն էլ չեմ ների. մանկապարտեզի ողբերգության հեղինակի հրապարակումը

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա տղա երեխային ժամեր շարունակ պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը դեպքից  3 օր առաջ ֆեյսբուքի հանրագրում հրապարակել է հեռախոսային նամակագրության դրվանգներ:  Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանն է ով «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:     

Հանրահայտ դերասանը խոստովանել է, որ միասեռական է

Օսկարակիր հանրահայտ դերասան Քեւին Սփեյսին խոստովանել է, որ սեռական կապեր է ունեցել թե կանանց, թե տղամարդկանց հետ, եւ հասկացել է, որ ցանկանում է ապրել իբրեւ միասեռական։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։ Սփեյսին նման խոստովանություն է արել այն բանից հետո, երբ երիտասարդ դերասան Էնթնի Ռեփփն նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու […]

Հետադարձի ճանապարհ չկա. ՊԵԿ նախագահ

Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Առինջ մոլի առևտրականների բողոքներին։ «Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, […]

«Մի ապրանք բերելով՝ 3 տեսակի գումար ենք վճարում՝ մի հատ պերեվոզչիկին, մի հատ «Նորֆոլկին», մի հատ պետությանը»

Մի խումբ տնտեսվարողներ, հիմնականում առևտրականներ այսօր վաղ առավոտի բողոքի ակցիա էին կազմակերպել խորհրդարանի դարպասի մոտ: Նրանք պահանջում են չենթարկել իրենց հարկային տեռորի, ինչպես նաև փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքի՝ ապրանք ներկրողներին և վաճառողներին վերաբերող համապատասխան կետում: Վերջիններս ունեն  օրենքի փոփոխության իրենց տարբերակը: Նրանք դժգոհում են Պետեկամուտների կոմիտեից, որ կարգոները հանեց և փոխարենը մեկ մոնոպոլ ընկերություն ստեղծեց՝ «Նորֆոլկ քոնսալթինգը» ՍՊԸ, […]

«Ծառուկյան» խմբակցությունից խաղի նոր կանոններ են պահանջում

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ չկա՞ արդյոք հնարավորություն այս բյուջեի նախագծով ապահովել 1,5 տրիլիոն եկամուտ․ «Հիմնական հարկերը գոյանում են մենաշնորհված ուղղություններով, եթե դա ձեր հնարավորությունների սահմանում է, Կառավարությունը մենաշնորհներ է տրամադրում, ինչո՞ւ այդ մենաշնորհատերերին չեք բացատրում ու ստիպում, որպեսզի ռեալ 1,5 տրիլիոն բյուջե ունենանք»,-ասաց Բագրատյանը։ Ֆինանսների […]

Հարկային եկամուտների աճ է նախատեսվում

2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի ցուցանիշը 9.9 տոկոսով գերազանցում է. ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկմանը հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ Նախորդ 9 ամիսներին ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։ «Այս աճը վերաբերում է այն աճին, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի