28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման տարեկան ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1518 մուտք: Շաբաթվա սկզբի տվյալներով արդեն իսկ վերանորոգվել է 1091 մուտք՝ 673 շենքերում: Ընթացքի մեջ է 120 մուտքերի նորոգումը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից նախատեսված 267 մուտքերից կարգաբերվել են 191 մուտքերի էլեկտրալարերը, որոնք նաև կաղապարապատվել են:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ