19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիկոլը քցեց իր հանցախմբին ու գնաց Ռուսաստան․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը քցեց իր հանցախմբին ու գնաց Ռուսաստան Մեկը մյուսին հաջորդող միջոցառումներ ու հրավերներ, որոնց արգելված էր մասնակցել ալենին, ասֆալտչիկ սուրոյին, ախքին, օմեգային և այլն: Իբր հիմնավոր պատճառաբանություն ընդունելով դիրքորոշման առկայությունը (վեկտոր ենք ձեռք բերել կամ վեկտոր ենք փոխում): Արդեն ավանդույթ դարձած սխեմայով նիկոլի […]

Մայրիկը, ով երկու արգանդ ունի, 2 օրում 2 երեխա է ունեցել /Տեսանյութ/

ԱՄՆ-ում կրկնակի արգանդով կինը երկու օրվա ընթացքում երկու անգամ ծննդաբերել է: Նշենք, որ նման ծննդաբերություն կարող է լինել միլիոնից մեկը: Երեքշաբթի երեկոյան Քելսի Հեթչերը դիմավորեց իր առաջին երեխային՝ Ռոքսի Լեյլային: Նրա երկրորդ երեխան՝ Ռեբել Լեյքենը, լույս աշխարհ է եկել հաջորդ առավոտյան: Ընդհանուր առմամբ, տիկին Հաթչերը 20 ժամ եղել է Բիրմինգհեմի հիվանդանոցում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ուկրաինան այսօր առաջին անգամ կտոնի Սուրբ Ծնունդը. /Տեսանյութ/

Այս տարի առաջին անգամ ուկրաինական օրթոդոքս եկեղեցիները կտոնեն Սուրբ Ծնունդը այսօր՝ դեկտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ ավանդաբար Ուկրաինան օգտագործում էր Հուլյան օրացույցը, ինչպես Ռուսաստանը, որտեղ Սուրբ Ծնունդը սովորաբար լինում էր հունվարի 7-ին: Ավելի հեռանալով Ռուսաստանից՝ այժմ Ուկրաինան կտոնի արևմտյան կամ Գրիգորյան օրացույցով, ինչի համաձայն այսօր Սուրբ Ծնունդն է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսին փոխել է օրենքը՝ […]

Խնդրում եմ՝ չգնաք այդ դավաճան ճանապարհով, ձեզ ու նաև մեզ բոլորիս նման փաստի առջև չկանգնեցնեք. բաց նամակ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին. «Մեծարգո պարոն Նախագահ, գրում եմ Ձեզ՝ լավ պատկերացնելով, թե ինչ դժվար կացության մեջ եք և լավ իմանալով, թե որքան հակասական առաջարկներ եք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի հայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապես անտեսելու կապակցությամբ։ Ես նաև տեղյակ եմ […]

«Ո՞վ են Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմը, որ Սամվել Շահրամանյանի վրա մատ թափ տան»

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «24Նյուզ»-ի թղթակիցը նշեց` իշխանությունն ասում է, որ պետության մեջ պետություն չի կարող լինել: Սեյրան Օհանյանը նկատեց, որ Արցախի ղեկավարությունն իր ժողովրդի հետ է աշխատելու, չի խառնվելու ՀՀ ներքին հարցերին․ «Արցախի ղեկավարությունը ո՞ր երկրում իր գործունեությունը շարունակի, գնան Ադրբեջանո՞ւմ, Թուրքիայո՞ւմ կամ ՌԴ-ո՞ւմ շարունակեն իրենց գործունեությունը, իրենք […]

«Ելք աղքատությունից» . փախստականների քարավանը /Տեսանյութ/

Հազարավոր փախստականներ գնում են Մեխիկո՝ իմանալով, որ պետքարտուղար Բլինկենը գալիս է իրենց հարցերի քննարկման համար: Կենտրոնական և Հարավային Ամերիկայից փախստականների քարավանը, որը կազմված է բոլոր տարիքի շուրջ 8.000 մարդկանցից, դանդաղ շարժվում է «Ելք աղքատությունից» պաստառի ներքո: Նրանք ցանկանում են տեսնել Բլինկենին, ով պիտի միգրացիայի վերահսկման համար նոր համաձայնություններ կնքի: Միայն 2023թ. Սեպտեմբերին ԱՄՆ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա […]

Ինչ են մատուցում Սուրբ ծննդյան սեղանին՝ աշխարհի տարբեր երկրներում /ֆոտո/

Սուրբ ծնունդին աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի ուտեստներ են պատրաստվում։ Ահա թե ինչ է ընդունված մատուցել Սուրբ ծնունդին՝ տարբեր երկրներում։ Չեխիայում նախքան Սուրբ ծնունդը պահք են պահում։ Իսկ ահա Սուրբ ծննդյան սեղանին պարտադիր մատուցում են ծածան ձուկ, որի հետ տարբեր ավանդույթներ կան կապված։ Չեխերն իրենց դրամապանակի մեջ Սուրբ ծննդյան ծածանի թեփուկներից են դնում, որպեսզի տարին […]

Իհարկե Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի

«Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից. «Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ […]

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի