26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փնտրվում է ՄԻՊ-ը. գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին

Այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ահասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Փոդքասթերները ձերբակալվել են թողարկումից երկու օր անց։ AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի ձերբայալությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ դիմակավորված երեք ոստիկանների և քաղաքացիական հագուստով հինգ անձանց կողմից։

Ձերբակալության օրը՝ մարտի 22-ին, ժամը 14:00-ի սահմաններում ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։

Ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվել են՝ արդյոք Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրավաչափ է եղել։ Ի պատասխան Մանասյանն ասել է, որ Սամսոնյանին ձերբակալելու կադրերը տեսնելուց եւ տեղեկատվությունը տարածվելուց հետո ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սամսոնյանին եւ Սաղաթելյանին․ «Տվյալ համատեքստում մենք առնվազն կասկած ունեցել ենք՝ նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին։ Պարզաբանում ենք պահանջել իրավասու մարմիններից, պարզաբանում ստանալուց հետո եզրահանգում կանենք։ Անհամաչափ ուժի կիրառման մասին առնվազն եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է, որ կասկած ենք տեսել»։

Նարեկ Սամսոնյանի՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալությունից և փոդքասթերների կողմից հերթական թողարկման ընթացքում հնչեցված սուր քննադատության համար քրեական գործի հարուցումից ու կալանավորումից 25 օր է անցել, սակայն ո՛չ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը, ո՛չ էլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գնահատական չեն տվել իրավապահ մարմինների խայտառակ ոչ իրավաչափ վարքագծին և Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի արտահատման և իշխանության քաղաքականությունը քննադատելու համար մեդիագործունեությամբ զբաղվող անձանց կալանավորման հանգամանքին։

Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 191-րդ հոդվածի՝Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական ևտեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդուիրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների ևազատությունների վերականգնմանը։

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միայն մի դեպքում կարող էչարձագանքել վերը նշված խայտառակ ապօրինություններին՝ եթե կորել է։

Մտահոգ քաղաքացիներին խնդրում ենք ՄԻՊ-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններունենալու դեպքում զանգահարել 116 կամ +374 96 11-61-00 հեռախոսահամարներով, իսկհայտնաբերելու դեպքում հարցադրումներ անել Նարեկ Սամսոնյանի անհամաչափձերբակալության և Սամսոնյանի ու Սաղաթելյանի ապօրինի քրեական գործի ուկալանավորման վերաբերյալ։

Լուսանկարները կարող եք ներբեռնել՝ անցնելով հղումով։

Ֆոտոշարքը դիտելու համար թերթեք սլայդը՝

https://www.canva.com/design/DAGCds_Hv0w/view

Աղբյուր՝ AntiFake.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ