09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Էրդողանը հրահանգել է Նիկոլին «ապացուցել», որ հայերի ցեղասպանություն չի եղել. Գագիկ Համբարյան

Էրդողանը հրահանգել է Նիկոլին «ապացուցել», որ հայերի ցեղասպանություն չի եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Նիկոլ Անհողի կամակատար, հանրությանը հայտնի «հրեշ» Անդոն հայտարարել է, որ Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց…
Հաշվի առնելով այն փաստը, որ թուրքերը ոչ միայն մերժում են այն փաստը, որ 20-րդ դարի սկզբին ցեղասպանել են իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերին՝ այն անվանելով անհաջող տեղահանություն, թուրքերը նաև պնդում են, որ «տեղահանության» արդյունքում զոհվել են մի քանի հարյուր հազար մարդ (տարբեր թվեր են նշում), բայց ոչ 1,5 միլիոն…
Էրդողանի առաջ խունջիկլամիշ լինող Նիկոլը թուրքերի կողմից սպանված ամեն հայի ինքնությունը ճշտելու համար ու՞մ է դիմելու… Պատասխանը շատ պարզ է՝ Էրդողանին (թուրքական արխիվների տվյալները տրամադրելու պահով), ով և այդ մի քանի հարյուր հազար հայերի անունը կտրամադրի ու Նիկոլի ձեռամբ «կապացուցի», որ հայերը հարյուր տարուց ավել է կեղծել են պատմությունը և ոչ մի 1,5 միլիոն հայ ղեցասպանության չի ենթարկվել…
Դե վայելեք… Ի դեպ, սփյուռքն էլ ծպտուն չի հանում…», – գրել է Համբարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ