Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել: […]