11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԱԾ տնօրենը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։ «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», – այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Վանեցյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ […]

Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է

Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արեւելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 […]

350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում. ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

«Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում»,-այսօր` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Շուտով կբացահայտնվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», – հայտարարել է նա։ ԱԱԾ ղեկավարը, ներկայացնելով մանրամասներ, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ […]

«Ամենամեծ խուլիգանները «Սասնա ծռերին» մարդասպան և խուլիգան ասողներն են»/տեսանյութ/

«Ամենամեծ խուլիգանները «Սասնա ծռերին» մարդասպան և խուլիգան ասողներն են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Նա ընդգծում է, որ «Սասնա ծռերից» արդեն մի քանիսը հաշմանդամ են դարձել և այն դեպքում, որ նրանք ապստամբել են հանուն հայ ժողովրդի: «Պետք է դերակատարում փոխվի և իսկական հանցագործները հայտնվեն նրանց փոխարեն՝բանտում»,-ընդգծեց Աղավնի Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:     Երևան քաղաքում` Մայիսի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի […]

Հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր. նախարար

«Հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր»,-իր դեմ տարածված լուրերը այպես է  մեկնաբանել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: «Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ: Նկատած կլինեք, որ այսօր առավոտից բազմաթիվ կայքեր ինձ «սեւացնող» հրապարակումներ են գրում. դրանցում հիմնականում գերակշռում է տեղեկությունն առ այն, թե իբրեւ ինչպիսի վատ նախարար ու մենեջեր […]

Փոխնախարարը կսառեցնի անդամակցությունը ՀՀԿ–ին եւ կշարունակի պաշտոնավարել

Բնապահպանության փոխնախարար, ՀՀԿ անդամ  Խաչիկ Հակոբյանը մտադիր չէ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։  NEWS.am–ի տեղեկություններով՝ փոխնախարարը կսառեցնի անդամակցությունը ՀՀԿ–ին եւ կշարունակի աշխատել նույն պաշտոնում։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել էր քաղաքական պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ–ականների  պաշտոնավարման ճակատագիրը՝ որոշումը թողնելով պաշտոնյաների հայեցողությանը։ Ոմանք լքեցին պաշտոնները՝ նախընտրելով կուսակցական ակտիվությունը։  Հակոբյանը կուսակցական ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել։ […]

Կարո Փայլանի կուսակցությունը հայտնել է, թե ընտրության երկրորդ փուլում որ թեկնածուին է աջակցելու

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներից Միթհաթ Սանջարը հայտնել է, որ եթե ընտրությունների երկրորդ փուլ չանցնի իրենց թեկնածուն, իրենք պաշտպանելու են «Ժողովրդահանրապետական» (CHP)կուսակցության թեկնածուին։ Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ HDP-ի պատգամավոր Միթհաթ Սինջարը նշել է, որ եթե իրենց թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից ազատվի եւ մասնակցի քարոզարշավին, ապա իրենք կանցնեն 2-րդ փուլ։ Նա շեշտել է, որ եթե […]

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։ Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարել է մշտապես լինել զգոն, չտրվել որևէ սադրանքի, խստագույնս կանխել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի