02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն անոնս է արել Հայաստանի պետականության կորստյան ցիկլերի մասին

Եթե Ադրբեջանը Հայաստանի հետ կայուն, հարատև խաղաղության է պատրաստվում, Արցախը հայաթափելուց , հսկայական քանակի ռազմական տեխնիկա տիրելուց հետո Ադրբեջանը ինչո՞ւ է շարունակ Հայաստանից նորանոր զիջումներ պահանջում , հակահայկական ագրեսիվ քարոզչություն իրականացնում, , արտերկրից հսկայական քանակի զինտեխնիկա գնում, Հայաստանի սահմանին նոր զորամասեր բացում, զորանոցներ կառուցում, շարունակում իր բանակը վերակառուցել ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Այդ հսկայական ծախսերն արվում են […]

Ադրբեջանական գերության մեջ մնացած հայերը

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 32 գերի։ Դատելով պաշտոնական տվյալներից՝ ևս 23 հայ դեռ ադրբեջանական գերության մեջ է։ Իրավապաշտպանների տեղեկություններով (ոչ պաշտոնական տվյալներ)` նրանց թիվը շատ ավելի մեծ է` ավելի քան 100։ Գերությունից վերադարձածների թվում չէ լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ որպես «միջազգային ահաբեկիչ»: Նրա անունը կար ադրբեջանական կողմի նախնական […]

ՀՀ ԱԳՆ հաստատեց՝ Արցախի խնդիրը փակված է

Ազատություն ռադիոն գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «կա՞ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ»: 6-րդ տարբերակը Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Բաքվի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի հարձակումը: Ի պատասխան հարցման՝ ՀՀ ԱԳՆ գրել է․ «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և […]

Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի: Իրավիճակը զարգանում է այլ սցենարով

«Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական […]

Հայի արյուն թափած եւ տեսարանը նկարահանած մարդասպանին Բաքվում դիմավորել են ինչպես հերոսի

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։ […]

Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են շուրջ 1,5 մլրդ դրամ, 97 մլն դոլար ու 2 մլն եվրո. դատախազություն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ-ի որդի Ա.Խ-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի […]

Նոտր Դամում կտեղադրվի իր տեսակի մեջ առաջին համակարգը՝ ցանկացած հրդեհ կանխելու համար

Նոտր Դամի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստի խոսքերով՝ 2019 թվականին ահավոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի: «Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը […]

Հազարամյակներով բարդ ու պատվավոր ճանապարհ անցած, ստեղծագործ համբավ ունեցող աստվածային ժողովուրդը սպառել է ինքն իր մեջ ուժ գտնելու, արժանապատվորեն ապրելու և ապագան տեսնելու կարողությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի՞թե նախանձը, չարությունը, վախկոտությունը, «որտեղ հաց` էնտեղ կացը», շահի ու պաշտոնի խաթըր ճամբարափոխությունը, ընկերներին ու քաղաքական հայացքներին դավաճանելն ավելի «ազդեցիկ» հատկանիշներ դուրս եկան, քան արժանապատվությունը, ինքնասիրությունը, փոխադարձ հարգանքը, հայրենատիրությունը, ազգային ինքնությունը, անվտանգությունը, հավատքը, տեսակի պահպանումը, սեփական պետության վարկանիշը… Չեմ կարող հավատալ, որ հազարամյակներով բարդ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի