Խաչեն

Վանքասարից 6 կմ հարավ-արևմուտք, դարձյալ Խաչենագետի աջ ափին փռված է նստակեցության անցած խաշնարածների կողմից Խաչեն – Դորբանդլի կամ Ջինլի անվանումը ստացած գյուղը: Նրանից 1 կմ արևմուտք, խաղողի այգիներով շրջապատված մի բլրաթմբի վրա տարածված գերեզմանոցի կենտրոնում, ամբողջական վիճակով պահպանվում է 1314թ. կառուցված մի դամբարան: Հատակագծում բազմանիստ և սրածայր վեղարով ավարտվող ‹‹քյումբազը›› կառուցված է համակ սրբատաշ դեղնավուն […]