24 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դավիթ Սանասարյանը գլուխ չի՞ հանում. Ժամանակ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ […]

Ինչ է խոստացել Փաշինյանը Ծառուկյանին. Հրապարակ

Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է քաղաքական դաշտի խաղացողների խաղաքարտերը։ Բանն այն է, որ իշխանությունը վստահեցրել է, որ չի խանգարի Ծառուկյանին խորհրդարան մտնելու հարցում, քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չեն իրականացվի, իսկ դա նշանակում է, որ մյուսները կպայքարեն երրորդ եւ չորրորդ տեղի համար։ Մինչդեռ շատերը հույս ունեին, որ Փաշինյանն ի վերջո Ծառուկյանին քաղաքականությունից կհեռացնի, եւ ԲՀԿ-ն կդադարի մրցակից լինելուց, […]

Ով է քանդում ՀՀԿ-ն. ծանր խոսակցություն Սերժ Սարգսյանի հետ. Հրապարակ

Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գեւորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի եւ առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը […]

Աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը

«Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է` զուր կորուստներ ունենալը: Այսինքն՝ անցյալի դեպքերից խրատվել ու սթափվել չիմանալը: Իսկ ավելի պարզ՝ աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ և հենց իրենք՝ ժողովուրդները»: © «Բաց նամակներ հայ մտավորականությանը», 1926թ.

Պատգամավորի «հետևից գնալը» նույնն է, ինչ զենքը դնես պատգամավորի ճակատին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։ Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս […]

Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը

Մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, իր ֆեյբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանը: «Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,-նշել է նա:

Աստծո Որդու Անունը

Աստծո Որդու Անունը մեծ է, վիթխարի, կրում ու պահում է ամբողջ աշխարհը։ Արդ տե՛ս, թե ովքեր են նրանք, որոնց Նա պահպանում է. նրանք են, ովքեր Նրա Անունը կրում են իրենց սրտի խորքում։ Նա հայնժամ դառնում է նրանց նեցուկը, նրանց պահպանում է բերկրանքի մեջ, քանի որ չեն ամաչում կրելու Իր Անունը։ Հերմասի Հովիվը (Ք.հ. Երկրորդ դարի […]

Շանելը վենետիկյան առյուծների պատկերով նոր զարդեր է ստեղծել

Կոկո Շանելի կենդանակերպի նշանին՝ առյուծին նվիրված Chanel Sous Le Signe Du Lion ոսկերչական հավաքածուն համալրվել է նորույթներով՝ կախազարդեր, ականջօղեր և դեղին ու սպիտակ ոսկուց մատանիներ։ Յուրաքանչյուր զարդ կրում է առյուծի գլխով պատկեր։ Առյուծի պատկերը նաև խորհրդանշում է նաև մադմուազել Շանելի սիրելի քաղաքը՝ Վենետիկը։

Խոզը հոշոտել է իրեն շուկա տանող ֆերմերին

Չինական Լյուպանիշույ քաղաքում խոզը սպանել է ֆերմերին, որը նրան խոզերի շուկա էր տանում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը։ Տղամարդը Լյուպանիշույ էր եկել հարևան Յուննան նահանգից և 15 խոզ էր բերել վաճառքի համար։ Հաջորդ առավոտյան նրա անշնչացած մարմիը գտել է եղբայրը, որը ֆերմերի հետ միասին էր եկել։ Դին ընկած է եղել խոզանոցի […]

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը

Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի