31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը քննադատել է Սասուն Միքայելյանին քննադատողներին

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության  է ենթարկել Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»: «Չեմ հասկանում ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ու ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց […]

Հանգիստ և խաղաղ քունը կենսական նշանակություն ունի

Քունը միայն մեր առօրյա լարված և աղմկալի կյանքից հանգստանալու միջոց չէ: Հանգիստ և խաղաղ քունը նույնքան անհրաժեշտ է մեր առողջությանը, որքան, օրինակ, ճիշտ սննդակարգը կամ սպորտը: Այս մասին տեղեկացնում է southtownstar.suntimes.com-ը: Դժբախտաբար, ավելի քան 35 միլիոն ամերիկացիներ գիշերը պայքարում են քնելու համար: Եթե անքնությունը ժամանակավոր է, նորմալ ռեժիմին վերադառնալն այնքան էլ դժվար չէ: Սակայն քրոնիկ […]

Իշխանությունը որեւէ կոչ չի անում՝ դադարեցնելու այն ատելության մթնոլորտը, որ կա համացանցում /տեսանյութ/

Այն ատելությունը, որ առկա է համացանցում, սարսափելի է: Մենք դաշինքից Թեհմինա Վարդանյանը դատապարտում է ստեղծված ատելության մթնոլորտը եւ նշում, որ իշխանությունն էլ որեւէ կերպ կոչ չի անում՝ դադարեցնելու ատելության ստեղծված չափավաժինը:  Մանրամասները՝ տեսանյութում: 

Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում, երբ ասելիք չունի. Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանի մասին

Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ <<սովորությունից>>, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին: Սենոր Հասրաթյան

Աշխատանքի ընթացքում ամեն 20 րոպեն մեկ հարկավոր է մի փոքր քայլել

Չնայած անհավանական է թվում, որ գրասենյակում հնարավոր կլինի ծանր աշխատանքային օրվա ընթացքում հեռանալ գրասեղանից, բայց գիտնականները պնդում են, որ հարկավոր է դա անել ամեն 20 րոպեն մեկ։ Ըստ Daily mail-ի՝ ավստրալիացի գիտնականները պարզել են, որ աշխատանքի ընթացքում հաճախակի քայլելն օգնում է, որ ուտելուց հետո օրգանիզմում նվազի ինսուլինի մակարդակը: Diabetes Care ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները ցույց […]

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ կողմից փողերի լվացման փաստի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական […]

Ես ուզում եմ բոլորի՛ս աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար. Շուշան Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին

Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», գրում է. «Ես ուզում եմ Արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերներիդ ընտանիքների անդամների, վետերանների, մեր, որ ապրում ենք Արցախով, մե՛ր, բոլորի՛ս աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար !!!»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված