23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես կարելի է համեմատել Կարաբինային ընդունող կրթության նախարարին ՀՀԿ-ի հետ

Ականջներդ կտրեք դրեք քամակներիդ։
Իհարկե, ինչպես կարելի է մեր թիմն ու ձեր թիմը իրար հետ համեմատել: Ինչպես կարելի է համեմատել Կարաբինային ընդունող կրթության նախարարին եւ ազգային երգ ու պար առարկան դպրոց մտցնող Արմեն Աշոտյանին, ինչպես կարելի է մարիխուանա քարոզողին համեմատել ազգային արժեքներ քարոզող ներկայացուցիչների հետ, ինչպես կարելի է սելֆիի ձողը համեմատել կայացած գործիչների հետ, ովքեր տարբեր երկրներում ցեղասպանություն են ընդունել: Քո արձագանքը ցույց տվեց, որ դուք 7 ամսվա մեջ ոչինչ չեք արել: Քանիցս իրավացի էր Շարմազանովը, որ Նիկոլը մի շաբաթ գրիպ ընկնի դուք կորած եք, սակայն այս ընթացքը ցույց տվեց, որ եթե Նիկոլը մի ժամ էլ գրիպ ընկնի ձեր թիմը կկորի: Հեռուստաբանավեճը քեզ հերիք չէր, որ հասկանայիր Էդուարդ Շարմազանովի հետ մեյդան չպիտի ընկնես: Նժդեհի խոսքը կենաց ասողը ոչ միայն կրթության նախարար կոչվելու իրավունք չունի, այլ պետք է ձենը կտրի: 
Մաթեւոսյանը ճիշտ էր ասում՝ մարդուն ու անասունին հիշողություննա տարբերում, հիշողություն, եթե չունես, ապա հիշեցնեմ, որ Շարմազանովը եզակի գործիչ է եղել համամասնական ցուցակում, որ մասնակցել է քարոզարշավին եւ Լոռու մարզում 2-3 մեծ միջոցառում կազմակերպել:

Այս մասին գրում է ՀՀԿ պատգամավորի թեկնածու  Գեղամ Պետրոսյանը, ով նաեւ Է. Շարմազանովի օգնականն է եղել ԱԺ-ում: 

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե «խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել, պարզապես անհամեմատելի են»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ