30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԺ ընտրությունների «մութ» կողմերը. ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում բուռն է եղել. 168 Ժամ

Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին եւ հետընտրական հնարավոր զարգացումներին։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգեւորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիտորինգի տակ գտնվելուց հանելու եւ տեղափոխելու պոստմոնիտորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության […]

Գազի հնարավոր թանկացման պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է. Ժամանակ

Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018թ. դեկտեմ­բերի 31-ին: Մեր ունեցած տեղե­կություններով՝ այս պահին Ռու­սաստանի հետ գազի գնի վերա­բերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողնե­րին մատակարարվող գազի գի­նը:  Հայաստանի իշխանություն­ները դրա համար կսկսեն մե­ղադրել Ռուսաստանի […]

Պուտինի ուղերձը Փաշինյանին . 168 Ժամ

ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ։ Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։ Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների […]

Վերադառնում են. Հայոց աշխարհ

Խորհրդարանական ընտրություններին հաջորդած ներկա սուր պաշտոնակռվի ընթացքում իշխանության վերին սանդղակներում դրսեւորվում է մի տարօրինակ օրինաչափություն։    Արդեն իսկ ուրվագծվող Ն.Փաշինյանի կադրային բազան ներկայումս մի փոքր ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական գործիչների երկու հստակ շերտ. առաջինը երիտասարդ ակտիվիստների կիսամորուքավորների բանակն է, որը լավագույն դեպքում բաղկացած է նախկին իշխանությունների օրոք կեղծ դիսերտացիաներ թխած կիսագրագետներից, մի մասն էլ՝ ուղղակի փողոցից […]

Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանի ճաշակով չէ. Հրապարակ

Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։  Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, […]

Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20։59-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի […]

Դավիթ Բաբայանը՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին

Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին  ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին: «Ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Բացեք մեր պաշտոնական կայքը, տեսեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,- ասաց Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ սոցցանցում ակտիվ լուրեր […]

Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:  Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:  Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից […]

Բատուտի վրա ցատկոտելը գեղեցկացնում է մարդուն և բարելավում առողջությունը

Գիտնականներն ապացուցել են, որ բատուտի վրա ցատկելը կարող է փոխարինել վազքին, մարզասարքին: Բատուտի վրա ցատկելու արդյունքում արտադրվում է երջանկության հորմոն՝ էնդորֆին: Ցատկի ժամանակ մարդու օրգանիզմը հավասարաչափ է ծանրաբեռնվում, և հավասարապես բոլոր մկանները աշխատում են: Բատուտի վրա 5 րոպե ցատկելը հավասարազոր է 20 րոպե վազելուն. այն կարգավորում է շնչառական համակարգը, բարելավում արյունատար անոթների աշխատանքը: Ավելորդ քաշից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի