Նարինե Մկրտչյանը Քաղաքական լիգա է ստեղծում
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով քաղաքական լիգայի ստեղծման նախաձեռնության մասին: «2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար: […]





































