26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծայրահեղական եւ ոչ օբյեկտիվ մոտեցում. Սեյրան Օհանյանը ստիպված է հրապարակել մարտի 1-ի մանրամասները /տեսանյութ/

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել 0038 հրամանի վերաբերյալ։ Նախկին նախարարը նշել է, որ 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել։  

Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»՝ խայտառակ իրավիճակ . Իրավունք

Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»: Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի: Օրինակ, Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի […]

Տիգրան Մուկուչյանի զեկույցը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հաղորդում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ գործունեության վերաբերյալ: ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, հանձնաժողովը արտահերթ ընտրությունների նախապատրաստական գործողություններն իրականացրել է խիստ սեղմ ժամկետներում: Օրինակ՝ 12 օրում ընտրական գործընթացի 16 հազարից ավելի կազմակերպիչ է վերապատրաստվել: Մուկուչյանի զեկուցմամբ, Հայաստանում կայացած […]

Ինչու Փաշինյանը չի բարձրացնում թոշակները. Իրատես

«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխի եկամուտը ավելի կարևոր է, քան պետական եկամուտը, Հայաստանի Հանրապետությունում շոշափելիորեն թոշակ չի ավելանա, 300, 500, 1000 դրամով՝ գուցե, բայց պրոբլեմն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի և նրա կլանի եկամուտներն ավելի կարևոր են համարվում»։ Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 18-ի խոսքից է: Թվում է` դրանց հեղինակը, որն արդեն պետության […]

Ով է միլիոնատեր Մաշադյանների առաջընթացի տանիքը. Իրավունք

Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի: Ինչեւէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է […]

Ինձ անհանգստացնում է ՝ Աստված կների՞ ինձ

Ինձ անհանգստացնում է այս միտքը. արդյոք Աստված կների՞ ինձ: Դու հարցնում ես. «Կների՞ արդյոք ինձ Տերը»: Սա դիվային միտք է: Նա իր չարությամբ վախեցնում է քեզ, մի՛ լսիր նրան: Չկա այնպիսի մեղք, որ գերազանցի Աստծո ողորմությանը («Հազար ու մի հարց» գրքից):

« Ախպորդ տղեն դեպուտատ ա դարձել, իրա ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել»

 Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասումա կարողա՞ ախպորս տղեն 50% փայ ա մտել, ինձ չեք ասում, որ տրամադրությունս չընկնի: Չէ Նիկոլ ջան ախպորդ տղեն հլը որ 50% փայ չի մտել, բայց ախպորդ տղեն դեպուտատ ա դարձել, իրա ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել, բա նույն թայֆաբազությունն ես անում, ինչո՞վ ես տարբերվում […]

Երկուսն էլ խաղում են նույն այլանդակ խաղը

«Մենք նայում ենք, որ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են: Նրանք չեն հավատում, որ 5 տոկոսից ավել տնտեսական աճ հնարավոր է, դրա համար վարչապետին ասել  են, որ պետք  չէ գրել 7, 8 գրենք՝ 5: Նրանք չունեն հեղափոխականների երազանքը, որովհետև հեղափոխականներ չեն: Այդ մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի օրոք եկած ծրագրերը նորմալ են եղել: […]

Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագրին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ մամլո գրասենյակից: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի