26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Մոտ օրերս Սեդրակ Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։ Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, […]

Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ինչը՞ կառավարությունից… Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն… Չեմ կարծում… Եթե այդ ամենն […]

Արդյո՞ք այս խայտառակությանը վարչապետը տեղյակ է

«Պեկ նախագահի խայտառակ հրամանով կրճատման անվան տակ աշխատանքից ազատվել է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոս Ջոն Հանիսյանի նախատիպը՝ ղարաբաղյան պատերազմի հերոս հետախույզը։  Արդյո՞ք այս խայտառակությանը վարչապետը տեղյա՞կ է, թե՞ սա էր հերոսի իրական վարձքը…»: Հարցնում է գրող Լեւոն Ջավախյանը: 

Կառավարության ծրագիրը բացարձակ անուշադրության է մատնում միջոցների խնդիրը

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ կառավարության ծրագրի քննարկումը հիմնականում կենտրոնացավ տնտեսական զարգացման և հարակից թեմաների վրա, և կրթության և գիտության ոլորտը անբավարար ուշադրություն ստացավ, այնինչ այն իր կարևորությամբ համարժեք է, և երկար տարիների թերֆինասավորման և թերզարգացման արդյունքում հայտնվել է ծայրահեղ բարձիթողի վիճակում։ Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանում ոլորտի պետական […]

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Կառլ Լագերֆիլդը

86 տարեկան հասակում Փարիզում մահացել է աշխարհահռչակ դիզայներ, Chanel նորաձևության սրահի գեղարվեստական տնօրեն Կառլ Լագերֆիլդը։ Նա համագործակցել է նաև Chloé, Fendi և այլ նորաձևության կենտրոնների հետ։ Վերջին տարիներին նա հետաքրքրված էր լուսանկարչությամբ, մի քանի գրքերի հեղինակ է։ Մեծ ճանաչում ուներ նաև իր անունով ստեղծված հագուստը, օծանելիքը։

«Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մոտեցումներն է ներկայացնում վերջերս Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ։ Քաղաքագետն իր տարակուսանքն է արտահայտում վարչապետի բացահայտ ագրեսիվ կեցվածքի, ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության և արհամարհական վերաբերմունքի, ամբոխահաճո միտինգային ոճի և երեսպաշտական դրսևորումների շուրջ։ Նախկին պատգամավորը վարչապետին խորհուրդ է […]

Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը…

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային […]

Ինչո՞ւ են իշխանության պատգամավորները մերժում հաղորդման հրավերը

-Ինչո՞ւ եք մերժում հաղորդման իմ հրավերը: -Նպատակահարմար չեմ գտնում: -Ինչո՞ւ:  -Չեմ ուզում գալ եւ վերջ! -Գուցե որովհետեւ ոչ պրոֆեսիանալ եմ ինձ պահում, կամ հետո մոնտաժում եմ զրույցը, կամ վիրավորում եմ ձեզ: -Ոչ: -Այդ դեպքում ի՞նչն է պատճառը: -ԿՈՆՖՈՐՏ ՉԵՄ ԶԳԱ ինձ քո տաղավարում: Իմ եւ Իմ քայլի պատգամավորի զրույցից մի հատված:  Հ.Գ. էսօր իշխանության արդեն […]

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 3-4, 23-ի ցերեկը, 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.90C (1978 թ.) • Օդի նվազագույն […]

Երբ է Աստված թույլ տալիս, որ փորձություն կրենք

«Եթե մենք Աստծուն չենք փառաբանում, ապա Նա թույլ է տալիս որևէ փորձություն մոտենա, որպեսզի մենք գնահատենք այն, ինչ ունենք: Եթե մենք գնահատում ենք այն, ինչ ունենք, ապա Աստված թույլ չի տալիս որևէ չարիք տեղի ունենա»:  Սբ. Պաիսիոս Աթոսացի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի