25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բակո Սահակյանը աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արայիկ Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից: Ըստ լուրերի՝ վերջինս մտադիր է 2020 թվականին մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին։  

Նրանք վտանգավոր են Փաշինյանի իշխանության համար. 168 ժամ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին հայացքից թվում է կուռ ու մոնոլիտ։ Սակայն դա միայն առաջին հայացքի տպավորություն է։ Այն՝ չունենալով գաղափարական հենք ու իրական գաղափարակիցներ, հեղհեղուկ է և կարող է փլուզվել ցանկացած պահի։ Համենայնդեպս, այդ իշխանության հիմնական աղբյուրը՝ հանրային վստահությունը, նվազում է ամեն օրվա հետ։ Որքա՞ն կկարողանա Նիկոլ Փաշինյանն իր անձնական հեղինակությամբ ու վարկանիշով «ծածկել» սեփական […]

Վաշինգտոնի առաջին հարվածը Երեւանին. Հրապարակ

Ըստ ԱԳՆ թերթի աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է եւ անբեկանելի՞, եւ դրական պատասխան է ստացել։ Թեեւ ԱԳՆ-ն փորձում է բոլոր […]

Ջրային ռեսուրսների կտրուկ նվազում. Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են բախվել. Փաստ

2018-ի ապրիլին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արեւելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ: Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ […]

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն իր «քթից է դուրս գալու». Էդուարդ Շարմազանով

Մի առիթով նշել եմ,որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։ Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։ Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է […]

Աշխարհը ստորաբար չի խոնարհվում ու ներդրումներ չի անում . 168 Ժամ

Օտարերկրյա ներդրումները ողողելու են Հայաստանը, եւ կարճ ժամանակ հետո արձանագրվելու է շոշափելի տնտեսական աճ։ Սա էր այն հիմնական ուղերձներից մեկը, որ հեղափոխությունից հետո հղում էր ու շարունակում է հղել Հայաստանի նոր իշխանությունը։ Հեղափոխությունից հետո անցել է ամբողջ 10 ամիս, սակայն Հայաստան որեւէ օտարերկրյա ներդրման, աննախադեպ ներդրումային նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն ու չեն հաղորդվում։ Ոչ […]

«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ

ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հաճախ էր անդրադառնում այս բացահայտմանը եւ հայրենակիցներին խոստանում, որ զինվորի հաց գողացող որեւէ մեկը չի մնա անպատիժ:   Իհարկե, վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին նախկին իշխանություններից մի քանի նշանակումներ […]

Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ թողնում է Հայաստանը. Ժամանակ

Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Քաղցկեղի անվճար բուժում հնարավոր չէ իրականացնել. «Հրապարակ»

Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը քննարկելու։ Մասնակցել են Արմեն Տանանյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արթուր Սահակյանը, Ռոբերտ Կուրղինյանը, Արմեն Ավագյանը, նախարարությունից՝ փոխնախարար Արսեն Դավթյանը եւ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, եւ առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի