19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Հայաստան, քեզ իսկապես սիրողները Աստծո հովանու տակ են, իսկ մնացածն իրենց իսկ ատելության ու Գաղջ հոգու ավերակների տակ…». Ավետ Բարսեղյան

Հաղորդավար, երգահան Ավետ ԲարսեղյանըԻնստագրամի իր էջում գրառում է կատարել Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանի մասին, որտեղ իր աջակցությունն է հայտնել Գրիգորյանին․

«Բարև,Հայաստան։
Իմ կողքին այն արտիստն է,ով երգել է, գրել է ու արարել է քեզ համար Անդադար։

Քո ու քո եղբայր Արցախի անդավաճան զավակը տարիներ շարունակ դաստիարակել ու դաստիարակում է Մեզ, զարգացնում գիտակցությունը ինչպես լինել Նվիրյալ,պրոֆեսիոնալ ու ազնիվ արվեստի մասնիկ։
Հայաստան, իմ Կողքինը Վարժապետ է, ով անցել է քեզ հետ մի ողջ Կյանք ու Կռիվ։
Հայաստան ,դու ծնում ես Արթուր Գրիգորյան…

Ցավոք, երբեմն Անկախ քո կամքից ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել Տաղանդավոր ծնունդներին… Հայաստան, ես վստահ եմ, որ քեզ իսկապես սիրողները Աստծո հովանու տակ են, իսկ մնացածը… մնացած են իրենց իսկ ատելության ու Գաղջ հոգու ավերակների տակ…

Հայաստան, Մենք քո կողքին ենք…

Գրիգորիչ,Դուք մեր Հայաստանն եք»,-գրել է նա։ 

Հիշեցնենք, քննարկվում է Երգի պետական թատրոնի փակման հարցը, որը դաշտ է նետվել մշակույթի նախարարության կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ