22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեղրիում մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մեղրիի զորամասում ապստամբության մասին հրապարակումներին։ «Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային […]

Ապրիլին Դուք նշանակում եք քաղաքացու օր, լավ եք անում, բայց ապրիլ ամսում կա շատ կարևոր օր. ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր

Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Պարո՜ն վարչապետ,   ապրիլին Դուք նշանակում եք քաղաքացու օր, լավ եք անում, ես ինքս դեմ չեմ, բայց ապրիլ ամսում կա շատ կարևոր օր, որի մասին չեք խոսում և չեք հայտարարում, որ օրինակ ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան […]

Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին

Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ: Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, այդ միջոցառման շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը (չշփոթել ստորագրման հետ) իրականացնելու համար: Անցյալ շաբաթ այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան […]

Հիմա ավելի քան տեղին է ասել, որ՝ այո՛, գործը ջուր է. Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին

Մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը և մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝  դատարանի որոշումն իրենց համար այդքան էլ անսպասելի չէր՝ հաշվի առնելով այն ճնշումները, […]

Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն. Մարության

Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի համայնքը՝ Երևան քաղաքը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։ «Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Մենք դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, […]

Տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը

Երևանում այսօր տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը։ Արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, թատրոնի դերասանները։ Իր ելույթում թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշեց. «Մի պարկուճ կա, որի մեջ կա Սոս Սարգսյանից մի մասունք։ Այս խորհուրդը, միտքը կամփոփենք հիմքի մեջ»։  Նա միաժամանակ հավելեց, […]

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց

Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Էնտեղ 50 հատ պարազիտ կա, մեկին հանձնարարեք, թող զբաղվեն քաղաքացու հարցերով. Բնակիչը՝ Հայկ Մարությանին

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանը փորձել է պարզել, թե որքանով են բնակիչներն ուշադիր քաղաքի մաքրությանը: Այս առնչությամբ ԵՐեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. ««Մեր տեղեկատվության վարչության աշխատակիցները սոցիալական էքսպերիմենտի նման բան են արել՝ Հյուսիսայինում աղբաման են դրել ու երկու ժամ նկարել՝ ֆիքսելու, թե կողքը ընկած աղբը քանի հոգի են […]

Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ  Ն. Փաշինյանը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի […]

Ոտքի վրա փոխեց պլանները. Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի մասին

Այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր կառուցվող շենքի տարածք էին գնացել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու աղջիկները։ Նշենք, որ Փաշինյանն այնտեղ էր գնացել՝ թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու, բայց տեսնելով միջավայրի աղբը՝ բարկացել էր ու սկսել մաքրման աշխատանքներ իրականացնել, և վրդովված ասաց, որ չէր կարելի նման միջոցառում իրականացնել այդ աղբոտ միջավայրում։ Լրագրողների հարցին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի