Ազատվել են պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Սուրեն Քրմոյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ փոխնախարարները ազատվելու են պաշտոնից, քանի որ համարձակվել են ամանորյա տոներն անցկացնել Հայաստանից դուրս:





































