22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կրկին « Գարդասիլի» մասին. Առողջապահության նախարարությունը չի նահանջում

«Գարդասիլ» դեղամիջոցի  պատվաստումների դեմ աղմուկը զարմացնում է  ԱՆ Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանին:  Նա չի հասկանում, թե մեր հասարակությունը ինչու չկարողացավ ընկալել այդ պատվաստման նշանակությունը: «Արգանդի պարանոցի քաղցկեղն աշխարհում միակ քաղցկեղն է, որը հնարավոր է կանխարգելել: Դրա դեմ պատվաստումը կարող է հետագայում իրենց աղջիկներին զերծ պահել արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու դժվար, […]

Էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ. Աջ ղեկով մեքենաների թեման փակված է

Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը։ Նիտի օրակագում է ներառված նաև աջակողմյան ղեկով մեքենաների հարցը։   «Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ», – դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Դրական պատասխան ստանալուց […]

Էս արտոնությունը տալիս ենք, չենք էլ վերահսկելու. ՏՏ-ին տրվող արտոնությունը բուռն քննարկումների առիթ դարձավ ԱԺ-ում

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ կտրամադրվեն, նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված […]

Մարինա Խաչատրյանը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ /տեսանյութ/

2010 թվականից Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը զգալի աճ են ապրել, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծնող լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Ըստ նրա՝ 2010 թվականից առաջ եղած տվյալների համեմատ՝ թվերն ավելացել են մոտ 30 տոկոսով: «Արգանդի պարանոցի քաղցկեղի ձախողված սքրինինգային ծրագրի պատճառով հայուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել: […]

Լրագրողից՝ վարչապետ, ավարտը՝ ողբերգական

Իր կարիերան սկսեց որպես լրագրող, այնուհետև դարձավ նաև կուսակցական ու քաղաքական գործիչ։ Իր գործունեությամբ ատելություն և թշնամանք էր սերմանում, պառակտում մտցնում հասարակության մեջ։ Նյարդային, դյուրագրգիռ, հիշաչար անձնավորություն էր, մշտապես վատ էր հագնվում, բայց իրեն պատկերացնում էր ինտելեկտուալ: Հայտարարում էր, թե ուզում է ապահովել իր ազգի բարօրությունը։ Այդ գաղափարը քայքայված երկրում ականջ շոյող էր։ Նախաձեռնեց քայլարշավ […]

Ամերիացիները՝ շաբաթօրյակին /տեսանյութ/

«Ամերիաբանկ»-ը նույնպես անմասն չի մնացել համապետական շաբաթօրյակից: «Ամերիաբանկի» աշխատակիցներն իրենց ընտանիքի անդամների հետ մասնակցել են շաբաթօրյակին: Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտարարվել էր համապետական շաբաթօրյակ, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկայացնում ենք «Ամերիաբանկի» աշխատակիցների հետաքրքիր լուսանկարներն ու տեսանյութ      

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությունը. ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը /Ուղիղ միացում/

Այսր մարտի 25-ին ազգային-պետական-քաղաքական գոծիչ, ՀՀ 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Կոմիտասի անվան պանթեոնում ականավոր քաղաքական գործչի հիշատակին հարգանգի տուրք մատուցելու էին եկել ՀՀ երրորդ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանը,  Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը և մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ: Անդրանիկ Մարգարյանը […]

Դե հանգիստ նստեք տեղներդ

Բունտ արած զինվորներին ինչո՞ւ եք պատժում։ Իշխանափոխության օրերին չէ՞ր, որ մի խումբ զինվորներ լքել էին իրենց մշտական տեղակայման վայրն ու զինվորական հագուստով միացել էին բողոքի ակցիաներին։ Չեք պատժել չէ՞ այդ զինվորներին, ասեմ ավելին, ազգովի հերոսացնում էիք չէ՞։ Դե հանգիստ նստեք տեղներդ։  Էդգար Խաչատրյան  

Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այսօր Մխիթարյանը Հանրապետության նախագահի հյուրն էր:  

Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, բայց դրա տնտեսական ու սոցիալական ազդեցությունը գրեթե տեսանելի չէ. Համաշխարհային բանկը զգուշացնում է նոր ցնցումների մասին

Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի դեռ չի անցել, այնուհանդերձ նոր ցնցումների ռիսկերը չեն վերացել։ Դրանք կապված են սպասվող տնտեսական բարեփոխումների հետ, գրում է 168.am-ը: Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացնում են, որ, եթե չիրականացվեն այդ բարեփոխումները, հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Մի բան, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի