22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առողջապահության նախարարության առաքելությունն անկախ պետք է լինի քաղաքական փոփոխություններից ու հայացքներից. հայտարարություն

Հայկական առողջապահության ազգային խորհրդ» ՔՀԿ կոալիցիան մտահոգված է սույն թվականի մարտի 30-ին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Արսեն Դավթյանի բերման ենթարկվելու փաստով:

Կոալիցիան, դատապարտում է առողջապահական ոլորտում կոռուպցիայի ցանակացած երևույթ, հատկապես երբ այն դրսևորվում է գերատեսչական մակարդակում:

Հարկ է ընգծել, որ այս ոլորտում ցանակացած ապօրինություն ու հանցագործություն ուղված է ոչ թե որևէ մեկի, այլ ամբողջ համակարգի, պետության, հանրության, բժշկի, բուժառուի ու հատկապես բժշկական ծառայություններից օգտվող երեխաների դեմ: Ուստի մարդու առողջության ու երկարակեցության համար պայքարողներն ու պատասխանատուները պետք է լինեն ազնվագույն և նվիրյալ անձիք:

Հայկական առողջապահության ազգային խորհուրդ-կոալիցիան հույս ունի և ակնկալում է, որ բոլոր մեղավորները կպատժվեն արժանավույն: Հայաստանում պետք է արմատախիլ արվեն ցանկացած կամայականություն, ամենաթողություն և անտարբերություն, հատկապես երբ դրանք արտահայտվում են թերևս ամենակարևոր օղակում՝ առողջապահության ոլորտում, այն պետք է ու պարտավոր է մնալ անբասիր: Առողջապահության նախարարության առաքելությունն անկախ քաղաքական փոփոխություններից ու հայացքներից ծառայում է ի շահ հասարկության և քաղաքացու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:

«Հայկական առողջապահության ազգային խորհրդ» ՔՀԿ     

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ