21 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ վարչապետն ընդամենը երեք անելիք ունի. քիթն ամեն տեղ չպետք է մտցնի. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիայի ամենալավ թագավորը Լյուդովիկոս 13-ն է եղել, ով բոլոր թագավորների մեջ ամենաբութն ու ամենաանգործունակն է եղել՝ կյանքում գիրք չի կարդացել ու անգամ ի վիճակի չի եղել սերունդ տալ ու պատմաբանները համակարծիք են, որ այդ գործում իրեն բարի մարդիկ են օգնել։ Նշվում է, որ դինաստիան շարունակվելու համար այդ […]

Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. Նիկոլ Փաշինյան

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Պատճառները դեռեւս հայտնի չեն, ըստ վարկածի՝ հրդեհը սկսվել է տաճարի նորոգվող հատվածից։ Տաճարի աշտարակը փլուզվել է․ կրակը մոլեգնում է շենքի նոր […]

Ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում այրվող տաճարի հարևանությամբ /տեսանյութ/

Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ գանձեր հաջողվել է փրկել։ Դրանց թվում են Փշե թագը, որը, ինչպես համարվում է, կրել է Հիսուսը, Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր՝ հայտնում է France 24-ը։ Ինչպես հայտնում է Figaro-ն, մասունքները տարհանվում են հրդեհի ճարակ դարձած տաճարից։ «Մենք փորձում ենք պահպանել տաճարի հետեւի մասը, որտեղ գտնվում […]

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է: Այդ մասին հայտնել է Figaro թերթը՝ վկայակոչելով հրշեջների ներկայացուցչին: «Հրդեհը մարվել է: Մենք կշարունակենք հետեւել մնացորդային օջախներին եւ հովացնել շիկացած կառուցվածքները, որպեսզի կրակը չվերսկսվի»,- մեջբերում է հրատարակությունը հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսի խոսքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել […]

Պարոն Փաշինյան, ձեզ դեռ պա՞րզ չէ՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ չէ

«Պարոն Փաշինյան, պատասխանեք այս հարցերին, ու մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ» վերտառությամբ հոդվածում արդեն իսկ անդրադարձել եմ ԱԺ-ում տրանսգենդերի (սեռափոխ անձի) ելույթի ու դրան հաջորդած վեճի առնչությամբ իրեն ուղղված հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին ու փաստերով, մեկ առ մեկ ակներև դարձրել Փաշինյանի խոսքում առկա մանիպուլյացիաները։ Դրանք, սակայն, չեն սահմանափակվում միայն արդեն հրապարակվածով։ «Բայց […]

Փարիզի Աստվածամոր Տաճարն այրվում է: Աշխարհին ապաշխարել է պետք

Փարիզի Աստվածամոր Տաճարն այրվում է: Սա լավ նշան չի: Ավագ Շաբաթ, ու ամբողջովին այրվում է Քրիստոնեական ամենամեծ խորհրդանիշներից մեկը: Ժողովուրդ խնդրում եմ ապաշխարեք: Սա կատակ բան չի: Ուշադրություն չդարձնել ու անտեսել այս տեսակ բաները չի կարելի: Սա հեչ լավ բան չի, հեչ լավ նշան չի: Աշխարհին ապաշխարել է պետք: Ֆրանսիային ապաշխարել է պետք:   Ու […]

Ապո, թերթով մուտիտներ գրելը ու երկիր կառավարելը նույն մարդու խելքի բան չի

Այսօր, #sutNikol ակցիային անդրադառնալով, բուն ստի բարեխոս Նիկոլ Փաշինյանը, չկատարված խոստումների մասին լրագրողների հարցին պատասխանելիս, հռետորական հարց է հնչեցրել՝ «Իսկ ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմո՞ւմ ենք, որտեղ գրվել է ֆիլմի վերջ ու էկրանը մգացե՞լ է»: Սա ասում է մարդ, ով խոստացել էր մի տարում բյուջեն աճեցնել 900 միլիոն դոլարով, այսինքն, մոտ […]

«Սեւ ցուցակում» անաստվածները լուսահոգի Կիմա Եղիազարյանին էլ չեն մոռացել

Ինչ-որ մեկը ուշ գիշերով սեւ թավշից մի ցուցակ էր դրել շրջանառության մեջ, որտեղ նշված էին Նիկոլի եւ իր ջոկատի մասին վատ արտահայտվող «անպատասխանատու» ՖԲ օգտատերերի անունները։ Անաստվածները լուսահոգի Կիմա Եղիազարյանին էլ չեն մոռացել… Արձագանքը «միանշանակ» չէ։ Ֆեյսբուքահայությունը վաղ առավոտից տագնապահար բզզում է, եւ ոչ միայն այն պատճառով, որ սրանից վատ հոտ է գալիս։ Բանն այն […]

Արյան գին ունեցող թշնամություն: Հայաստանում պատերազմ է

«Զարթոնք» սոցռեալիստական և խիստ լավատեսական անունը կրող գյուղում պատերազմ է։ Պատերազմ է՝ պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտներով՝ ատելությամբ, անհանդուրժողությամբ, բարիկադներով, արյան գին ունեցող թշնամությամբ, մարտնչող դիրքերով, զավակների, հայրերի և որդիների, անգամ՝ կանանց մասնակցությամբ, ռազմավարական նշանակության օբյեկտի պաշարումով։ Այս պատերազմում, ինչպես և սովորաբար լինում է՝ կա հակառակորդ, զենք և զոհ։ «Զարթոնք» գյուղում, ուր երբեք չեմ եղել, ենթադրվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված