01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փարիզի Աստվածամոր Տաճարն այրվում է: Աշխարհին ապաշխարել է պետք

Փարիզի Աստվածամոր Տաճարն այրվում է: Սա լավ նշան չի: Ավագ Շաբաթ, ու ամբողջովին այրվում է Քրիստոնեական ամենամեծ խորհրդանիշներից մեկը: Ժողովուրդ խնդրում եմ ապաշխարեք: Սա կատակ բան չի: Ուշադրություն չդարձնել ու անտեսել այս տեսակ բաները չի կարելի: Սա հեչ լավ բան չի, հեչ լավ նշան չի: Աշխարհին ապաշխարել է պետք: Ֆրանսիային ապաշխարել է պետք:
 
Ու սա չի նշանակում, որ մենք ավելի լավն ենք, որովհետև մի անգամ երբՏեր Հիսուսին ասացին մի ողբերգության մասին, Նա ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղկ 13:2-3): Եթե չգիտեք ինչպես ապաշխարել, ապա հարցրեք Քրիստոսին ձեր աղոթքների մեջ, խոսեք իր հետ: Դա կլինի ձեր ապաշխարության առաջին քայլը: Մնացածը Տեր Հիսուսը ցույց կտա, քանի դեռ ձեր սիրտն ու միտքը դրել էք իր վրա: Խնդրում եմ աղոթեք նաև Ֆրանսիայի ժողովրդի համար, որ իրենց սրտերում դրվի ապաշխարության տրամադրություն:
 
Արմեն Հարեյան
 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ