21 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի ծանոթը 49 հոգու համար կեղծ շենգեն վիզա է «դասավորել» եւ դրա համար անազատության մեջ մնացել 2 ամիս. Ժամանակ

Հովանավորչության որոշակի դրսևորումներ, փաստորեն, պահպանվում են նաև նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսևան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար և հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է […]

Մի քանի օրից տեսուչները կստանան աշխատանքից ազատման ծանուցումները. Ժողովուրդ

Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահ­մանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: Օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման […]

Հեղափոխական իշխանություններն ազատվում են մեծահարուստ Սարկիսով եղբայրնեից. Փաստ

Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ըստ թերթի աղբյուրների՝ վերջինս, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին: Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: […]

Ինչո՞ւ ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը հանեց Փաշինյանին ուղղված հարցերը. 168 Ժամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)  ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։ Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար […]

Կրճատվել է 25 000 աշխատատեղ. 168 Ժամ

Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես […]

Բոլոր ճանապարհները փակելու ենք․ ցուցարարներն անցնում են կտրուկ քայլերի /տեսանյութ/

ArmLur.am-ը գրում է, որ քիչ առաջ զարթոնքցիները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը, սակայն հետո որոշեցին իրենց ակցիան անցկացնել վաղը՝ առավոտից։ Նրանք պահանջում են նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանի որդուն, ով ձերբակալված է։ Վաղը տեղի է ունենալու Նարեկ Մելքոնյանի խափանման միջոց նշանակելու քննությունը, և գյուղացիների խոսքով, եթե նրան կալանավորեն, կդիմեն էլ ավելի կտրուկ քայլերի

Ֆրանսիացի գործարարների ընտանիքը 100 միլիոն եվրո է տրամադրել Նոտր-Դամի վերականգման համար

Ֆիանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը հանդիսանում է Artemis և Kering ընկերությունների սեփականատերը` 100 միլիոն եվրո է տրամադրել Փարիզի Նոտր-Դամի վերականգման համար: Այս մասին հայտնում է Figaro-ն։ Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն հայտարարել է, որ կանի ամենը՝ քրիստոնեության սիմվոլը ամբողջովին վերականգնելու համար։ Միաժամանակ Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել: Օգտատերերին առաջարկվում […]

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Օրակարգում են կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի, նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների […]

Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձությունների վայրից Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել է տաճարի հրապարակում։ «Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է […]

Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել ֆրանսիացիներին՝ կապված Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ: «Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված