20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- […]

Ավտոմեքենաների բոլոր մգեցված ապակիների արգելքը կառավարությունը հանեց. նոր որոշում

Քիչ առաջ կառավարության  նիստին ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը առաջարկեց փոփոխություն կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումների և ճանապարհային նշանների ներկայացնող պահանջները սահմանող կառավարության որոշումներում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նաև, որ որոշման նախագծում մգեցված ապակիների հետ կապված դրույթներ կային, որոնք դուրս են եկել: «Այո, այնտեղ սահմանված էր, որ ընդհանրապես արգելվեին մգեցված ապակիները, […]

Մաքսատան ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է գրել, ես բավարարելու եմ. Դավիթ Անանյան

Մենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն աշխատանքից ազատենք կամ չազատենք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպին։   Անանյանն ասաց, որ վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ինքը որպես հանձնարարական չի դիտարկում։ «Դա կոչ հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի […]

Ահազանգ. Արաբկիրը աղբի մեջ է

Արաբկիր վարչական շրջանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է համայնքում աղբի կուտակումների մասին․ «Հարգելի՛ քաղաքացիներ, «Սանիթեք» ընկերության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով Արաբկիր վարչական շրջանի տասնյակ փողոցներում երեկվանից գոյացել են աղբակույտեր: Վարչական շրջանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում նոր տեխնիկա ներգրավելու և իր լիազորությունների շրջանակում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ: «Սանիթեք» ընկերության փոխարեն հայցում ենք Ձեր ներողամտությունը

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բա-ցառ-վում է. Սերժ Սարգսյան /տեսանյութ/

2008-2018թթ. Հայաստանի Հանրապետության միջազգային և բանակցային դիրքերը Արցախյան կարգավորման գործընթացում ամրապնդվեցին: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն արեցին, որոնց համաձայն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրագործումը: Վստահ, սառնասիրտ, առանց ավելորդ զգացմունքայնության, բայց միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի վճռական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում թուլանում էին: Ալիևն ինքն էր դժգոհում, որ համանախագահներն […]

Էրդողանի մամուլի խոսնակը դատապարտել է Իտալիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

Թուրքիայի  նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Նա Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ  պատմական հանձնաժողով […]

Ցանկանում եմ որ յուրաքանչյուր մարդ վերադառնա հայրենիք, որովհետև հայրենիքում իսկապես շատ լավ է. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ  այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն:  […]

Կառավարությունն առաջարկում է թողնել վարչապետի միանձնյա որոշմանը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին: Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա: Հիշեցնենք, որ ներկայումս […]

Գյուղացին կմնա շիվարած. Հրապարակ

Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։ Մյուսները կարծում են, որ արդարության հաստատման, պետությունից թաքցված գումարները հետ վերադարձնելու գաղափարն էլ պակաս կարեւոր չէ, եւ շատ հանգիստ են վերաբերվում «Սպայկայի» սնանկացմանը կամ […]

Գազի գնի էժանացում չսպասեք, քանի դեռ Փաշինյանը բազմակողմ սիրախաղ է անում. փորձագետ. 168 Ժամ

Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի