Եղանակը կտաքանա.

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ից 4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։ Երևանում մարտի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան։