19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի առաջին օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Այսօր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնն է, կատարվում է հունվարի 6-ին: Այն ճշմարիտ ավանդությամբ պաշտում է Ս. Եկեղեցին՝ Քրիստոսի առաքյալներից մինչև այսօր: Եվ թե ինչպես՝ եկեղեցու հայրերի գրվածքներում սահմանված է: Նախ ճրագալույցին՝ Հակոբոս Տեառնեղբոր կողմից պատվիրված է, և ապա մյուս օրերի պակասությունը՝ Կյուրեղ Հայրապետի կողմից լրացված: Հայտնի է, որ այս տոնի առաջին […]

Մահապատիժը կիրականացնեն առաջին անգամ. /Տեսանյութ/

«Ամերիկայի ձայնը» փոխանցում է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ նախատեսում է մահապատիժ իրականացնել՝ օգտագործելով ազոտային գազ: Առաջին բանտարկյալը, որին մահապատժի պիտի ենթարկեն ազոտային գազով, կլինի 58-ամյա Քենեթ Սմիթը։ Նա դատապարտվել է 1988 թվականին կատարված պատվերով սպանության համար: Reuters-ը նշում է, որ մահապատիժը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 25-ին Ալաբամա նահանգի քրեակատարողական հիմնարկում։ Մանրամասները կից տեսանյութում:

Երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել. /Տեսանյութ/

Kyodo գործակալությունը հայտնում է, որ Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի: Անհետ կորածները 240-ից ավելին են: Վերջին տվյալներով՝ հզոր երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով ավելի քան 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Որոնողափրկարարական գործողություններում ներգրավվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։ Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա […]

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել: Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` […]

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան մասին

Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ միասին: Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: 1. Տոնածառն իզուր չի դարձել Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Բանն այն է, որ մշտադալար բույսերը հնագույն ժամանակներից համարվում էին հավերժական կյանքի եւ վերածննդի խորհրդանիշը: Հեթանոսական […]

Հիսուս Քրիստոսի` Մեր Աստծո Ծննդյան և Հայտնության ճրագալույցի պատճառը (ըստ Հայսմավուրքի)

Ճրագալույցի օրվա խորհուրդը շատ գեղեցիկ է: Այն նախատոնակ և կարապետն է պաշտամունքի 8 օրերի` բոլորը միասին Սուրբ Ծննդյան տոնի հետ՝ 9 օր: Ճրագալույցի օրը` նմանակ է հավիտենության, որ աշխարհի լինելուց առաջ էր: Տոնախմբության 9 օրերը` օրինակ են հրեշտակների 9 դասերի փառաբանության, որոնք մեզ հետ միասին են տոնում, և մենք` նրանց հետ: Եվ դարձյալ, տոնի 9 […]

Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց: Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին: Մինչև այս պահը […]

Միշտ եմ ասել, որ նիկոլի հետ աշխատել չէ՝ կզել է․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միշտ եմ ասել, որ նիկոլի հետ աշխատել չէ՝ կզել է։ նիկոլի դիմաց կզածների համար ցանկացած պատճառ կարող է դառնալ «իր դիմումի համաձայն» ազատման հիմք։ Այս դեպքում կզացրեց կախիչը։ Բոլոր էս կարգի «պրոֆեսիոնալներին» է սա սպասվում» ։

Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները: Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել: Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում […]

Բժիշկները երկարատև գործադուլ են հայտարարել. /Տեսանյութ/

AP-ն փոխանցում է, որ երեկ հազարավոր բժիշկներ ազատվել են աշխատանքից Մեծ Բրիտանիայում՝ սկիզբ դնելով աշխատավարձի պատճառով վեցօրյա գործադուլին: Ենթադրվում է, որ սա կլինի ամենաերկարը պետականորեն ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայության պատմության մեջ: Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում կրտսեր բժիշկների կողմից, որոնք իրենց կարիերայի առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի