15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Մայիսի 19-ին ոչ միայն հիշատակի,այլ նաև վերածննդի օր է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 19-ին ոչ միայն հիշատակի,այլ նաև վերածննդի օր է։ Պոնտոսի հույների ցեղասպանությունից 100 տարի անց’ մենք ժամանակակիցն ենք երկու հայկական և երկու հունական պետականությունների։ Հայ և հույն ժողովուրդների միասնական պայքարը ընդդեմ թուրքական ժխտողականության’ պետք է պսակվի հաղթանակով։ Աստված օգնի մեր երկու ժողովուրդներին»։

Հարգանքի տուրք Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր՝ մայիսի 19-ին, Պոնտոսի հույների Ցեղասպանության օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանում հունական համայնքի ներակայացուցիչներ, ՀՀԿ ներկայացուցիչներ,  ազատամարտիկներ եւ ՀՀ քաղաքացիներ հարգանքի տուրք մատուցեցին 353. 000 զոհերի հիշատակին:    Ընթացքում անմեղ  զոհերի   հոգու խաղաղության համար ներկաների կողմից հնչեց  աղոթք, որից հետո  հոգեհանգստի կարգ  իրականացրեց Եզնիկ արքեպիսկոպոս  Պետրոսյանը:   Ելույթներով հանդես եկան «Հույների ցեղասպանության ճանաչման»  նախաձեռնող, ՀՀԿ ԳՄ […]

Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծաղկեպսակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից:  

«Իսկ հիմա` ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը. «ուշ է, ուշ է» ».Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ի  պատասխան ԱԺ փոխնախագահ  Լենա Նազարյանի՝   ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի տիկին Lena Nazaryan, հիշու՞մ եք մի քննարկման ժամանակ, որին երկուսս էլ ներկա էինք, մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս առաջնորդները պիտի խստագույնս դատապարտեին համացանցային ֆեյքային hate speech-ի գրոհները, իմ կուսակիցների տների մոտ անմակարդակ ակցիաները և այլն […]

«Այն արկածախնդիրը, ով ռիսկ կանի ժողովրդին ժողովրդի դեմ հանել հենց ադպես էլ կկորցնի (լավագույն դեպքում) իշխանությունը».Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրանտ Մարգարյանի և թոռների վրա հարձակումը, Սեդրակ Քոչարյանի մեքենայի շրջափակումը, դատավորի տան հասցեի հրապարակումը և մի շարք այլ իրադարձություններ ընդամենը անցած տարվա սև ժապավենների, ծաղկեպսակների, մեր նյութերի քոմմենթներում մեզ վառելու կոչերի և իհարկե վարչապետի անզուսպ հռետորիկայի արդյունքն են: Հենց ինքն էր ասֆալտին փռում, պատին […]

«Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները անբարոյականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանում։ Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, […]

«Կայուն եղեք, ամոթ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ լրահոսից տեղեկացա, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը: Բա մեկը չկա՞ հարցնի բողոքարկողներին, թե տենց լավ բողոքարկող էիք, էդ ինչի ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մի մասի ազատ արձակումը չբողոքարկեցիք: Այն զինված խմբի, որը, իմ համոզմամբ, հարձակում էր […]

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ. Շարմազանով

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետեւ առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ քաղաքական բանտարկյալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով եւս եկել էր դատարանի մոտ՝ աջակցելու Քոչարյանին: Նա նաեւ շեշտեց, […]

Եթե որևէ քաղաքացու գլխից թեկուզ մի մազ պակասի, ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը

Մասիվի դատարանի առաջ հավաքված քաղաքացիների անվտանգության համար ուղղակի պատասխանատու է իշխանությունը: Եթե որևէ քաղաքացու գլխից թեկուզ մի մազ պակասի, ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող կուսակցությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ… Այս մասին գրառում է արել Նարեկ Մալյանը: 

Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ:

Ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Վարոսյանը, մասնավորապես, գրել է. «Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ… Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի