13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, այլ ոչ թե Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան

«Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, այլ ոչ թե Գագիկ Հարությունյանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գ․ Հարությունյանի հրաժարականին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, նրա ընտրությունը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի, մեծ կասկածներ ու հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ, ինչպես նաև նա վստահություն չի ներշնչում ՀՀ հանրության մոտ՝ երեք պատճառով․ «Նախևառաջ, նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և ինքը դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով։ Երկրորդ․ ինքն այն մարդն է, ում կողմից հեղինակվել է շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավականին քննադատված Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը։ Եվ կարծում եմ՝ ինքն այնտեղ ներկայացնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությունը, այլ Հանրապետական կուսակցության, այսպես ասած, ժառանգությունն է հանդիսանում»։

Սիմոնյանն ասաց, որ ինքը միշտ չի հասկացել այն քաղաքական գործիչներին, երբ նրանց քաղաքական թիմը հեռանում է, նրանք մնում են։ Այնուհետև ԱԺ իմքայլական փոխխոսնակը պաշտոնապես խոստացավ, որ երբ իրենց թիմը հեռանա, ինքն էլ կհեռանա։

Հարցին, թե մեկ տարի է՝ իրենք իշխանության են, ինչո՞ւ այս ընթացքում չէին հորդորում, պահանջում, որ Թովմասյանը հեռանա, Սիմոնյանն ասաց․ «Օրենսդիր իշխանության ղեկը ՀՀ ժողովուրդն ստացել է բացառապես հունվար ամսից սկսած։ Ինչ վերաբերում է հորդորելուն, գործընթացները երկրում չի կարելի մատի շարժումով, արագ և կտրուկ գործողություններով․․․ որովհետև կարող է երկրին օգուտ տալու փոխարեն վնասենք»։

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ Գագիկ Հարությունյանը ճնշումների հետևանքով հրաժարական տվեց, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գագիկ Հարությունյանն աշխատել է շատ ու շատ տարբեր իշխանությունների հետ, և չեմ կարծում, որ Գագիկ Հարությունյանն էն մարդն է, ում հնարավոր է ճնշել»։

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց, Սիմոնյանը հորդորեց հարցնել հենց իրեն՝ Գագիկ Հարությունյանին։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ