22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե հասարակության կյանքը բարելավված չէ՝ դատական համակարգի կատարելագործումը նրան կհետաքրքրի այնքան, որքան թռչնագրիպի վարակը Մովսես Խորենացուն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթին՝ նշեց, որ իր խոսքն ուղղում է «դահլիճում հեռախոսով զբաղված օտարերկրյա» իր գործընկերոջը՝ այսկերպ փորձելով նրա ուշադրությունը հրավիրել լսումներին։

«Ես ուզում եմ նրանից իմանալ՝ իրենց երկրում կա՞ անմեղության կանխավարկածի սկզբունք, թե՞ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ ենթադրյալ մեղավոր անձանց։

Կամ ասում է՝ հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին պետք է հատուցեր դատական համակարգով, ո՞վ է ասում։ Ուրեմն՝ առաջին հերթին, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, պահանջել է իր կյանքի բարելավում, ունեցել է նման լեգիտիմ ակնկալիք։ Որովհետև եթե նրա կյանքը բարելավված չէ, ապա դատական համակարգի կատարելագործումն իրեն հետաքրքում է այնքան, որքան թռչնագրիպի վարակը կարող էր  հուզել Մովսես խորենացուն»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նրան նաև վրդովեցրել էր այն, որ իր ելույթներում Կարենցան Հայաստանը համեմատել էր Պերուի, Գվատեմալայի հետ։ Պատգամավորը հորդորեց նրան բացատրել կամ հուշել, որ ինքը գտնվում է համաշխարհային մշակույթի օրրանում։

«Ասում է՝ մոդել չունենք, բայց եկել ենք ձեզ դաս տանք, կներեք, եթե մոդել չունեք, ո՞վ է ասել, որ այդ դասը մեզ հետաքրքիր է»,- նկատեց Գ. Պետրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ ողջունում է իշխանությունների՝ արդարադատության համակարգը բարելավելու ցանկությունը, բայց բարելավելու համար պետք է այլընտրանք ունենան։

«Այստեղ անուններ են հնչում՝ «ճշմարտության հանձնաժողով», չգիտեմ արդարադատության կոմիսիա, և այլն, շատ լավ է, բայց սա ի՞նչ է՝ այդ մարմինները հիմնադրելով՝ արդյո՞ք չենք զրոյացնում մեր այսօրվա գործող իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայությունը ՀՀ-ում։ Բա մեր Դատախազությո՞ւնը, բա՞ ԱԱԾ-ն։ Եթե ուզում ենք առաջընթաց գրանցել, այն չպետք է գրանցենք  շտապողականության միջոցով որակի հաշվին»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ