Թանը դնջացնո՞ւմ ա. Փաշինյանը՝ սյունեցի գործարարին /տեսանյութ/
«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել անցումային արդարադատության մասին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստրոև. «Ցնցումային արդարադատություն «Հեղափոխության 2-րդ փուլ» ձևակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր։ Իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության։ Խոսքը Հայաստանում այլ պետությունների և այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։ Եթե ամերիկացիները նախկինում իրենց քաղաքական շահերը […]
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր […]
Ինչո՞վ է պայմանավորված, որ այսպես շտապ կերպով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրություն տեղի ունեցավ ու ընտրվեց Նազենի Ղարիբյանը, այսօր Օպերայի թատրոնի աշխատակիցների հրավիրած ժողովի ժամանակ հայտարարեց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: «Այո՛, ժամանակին կառավարման խորհրդի նախագահը եղել է այն ժամանակվա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բայց հիմա դեռևս կառավարությունը ձևավորված չէ, ինչո՞վ […]
«Գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք որևէ կերպ այլևս ընկալելի չեն հասարակությունում և անմիջապես հրաժարականի դիմում են ներկայացնում։ Եվ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է մաս դառնա այդ քաղաքակիրթ աշխարհին նաև այս իմաստով»,- այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, […]
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրում են «ատենախոսությունները մերժելով՝ ինքնահաստատվելու» փորձի մեջ։ «Եկեք հասկանանք, որ ինչ էլ լինի, աղմուկը շատ է լինելու այս պրոցեսի շուրջ, մենք պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտը գտնել, […]
2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ–ին հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ Կառավարության 2007թ. 384 Ն որոշման համաձայն՝ պետությունը զինծառայողներին պարտավոր է ապահովել «կամ անհատույց օգտագործման, կամ սեփականության իրավունքով բնակարաններով, կամ տնամերձ […]
Ըստ հետախույզ Վովա Վարդանովի՝ Ադրբեջանը միշտ էլ չի համակերպվելու իր կորուստների հետ և փորձելու է իր ինքնասիրությունը բարձրացնելու գործողություններ անել, որի մեջ մտնում է նաև կորցրած տարածքները հետ վերադարձնելը և Արցախը նորից Ղարաբաղի ինքնավար մարզ դարձնելը: «Նորմալ է, որ Ադրբեջանը իր մարտունակությունը բարձրացնելու համար զորավարժություններ է անում, մենք էլ դրան ի պատասխան պետք է աշխատենք, […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում: Վերջին տարիներին եվրոպական տարածաշրջանում նկատվում էր պոպուլիստական քաղաքական ուժերի ակտիվացում: Նույնիսկ մի քանի երկրներում, ինչպես և Հայաստանում, պոպուլիստներն եկան իշխանության: Ամեն ինչ սկսվեց Հունաստանից, երբ պոպուլիստական Սիրիզա կուսակցությունների դաշինքը Ցիպրասի գլխավորությամբ հաղթեց պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը: Երեկ, […]
«Ադրբեջանը Շուշին խաղաղության դեպքում տեսնելուց բացի, կտեսնի երբ որ գա տուրիստ»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱՍՍԱԼԱ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Սիսլյանի խոսքով՝ մենք միշտ պատերազմի մեջ ենք, քանի որ հայ զիվորը միշտ դիրքերում և պատերազմի վտանգի մասին ամեն վայրկյան կարելի է խոսել: Ավելին՝ տեսանյութում:





























