23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սրանց հենց իրանց բների մեջ պետք ա թարս չափալախ տալ». ռազմական վերլուծաբան

Ադրբեջանն ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն է վարում: Այն աստիճանի ագրեսիվ, որ բացի սահմանին իրավիճակը լարելու կոչեր անելուց նաև չի հերքում, որ առաջնագծում հայ զինվորի վրա է կրակել: Կար ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պարզապես ամեն բան հերքում էր ընդհանուր իրավիճակը շատ չլարելու համար, իսկ հիմա պաշտոնական տարածված հաղորդագրության մեջ գրում են, որ առաջնագծում իրականացրած օպերացիան հաջողությամբ է ավարտվել ու հայկական կողմը զոհ ունի:

Ուզում եմ հասկանամ նման քարոզչությունն աչքներիս տակ ունենալով սրանից հետո ինչպես ենք դրանց հետ խաղաղությունից խոսելու ու բանակցություններն ինչպես են ընթանալու: Նախ ամեն առիթով պատերազմական հայտարարություններ են անում, հետո գնդի հրամանատար են սպանում, մեզ վրա են գցում, հետո կոչ են անում սպանել ՀՀ վարչապետին ու ՊՆ-ին, հետո դա հերքում են, քանի որ ժամեր անց հասկանում են, որ անհանդուրժողականության դոզան շատ է, կարող ա տակից դուրս չգան, հետո իբր` վրեժի հողի վրա սադրիչ գործողություններ են իրականացնում, զինվոր ենք կորցնում, այս դեպքը ոչ միայն չեն փորձում հերքել, այլ նաև որպես օրինակ ներկայացնում են հանրությանը: Սրանց հենց իրանց բների մեջ պետք ա թարս չափալախ տալ, որպեսզի մի քանի ամիս ևս հանգիստ նստեն տեղները:

Աշոտ Ասատրյան ռազմական վերլուծաբան: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ