23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անցանկալիներից ազատվելու, յուրայիններին բերելու լավագույն ձեւը: Փոփոխություններ ԱԺ-ում. Հրապարակ

Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային փոփոխություններ կիրականացնեն․ սա «լավագույն» միջոցն է անցանկալի աշխատողներից ազատվելու, յուրայիններով համալրելու համար։ Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը փոփոխություններ անելու մասին խոստովանել է մեր լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնն իշխանափոխությունից հետո թափուր, եւ գործառույթն այդ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մեր թերթի դեմ արշավ նախաձեռնած Լիլիթ Մինասյանը։

«Որոշակի ստորաբաժանումներ կան, որոնց կուրացիան իրականացնում է Մինասյանը։ Մենք դեռ ընդհանուր պետք է պատկերացնենք ԱԺ կառուցվածքը, որ հասկանանք՝ ինչն ինչոց է, նոր իրականացնենք մրցույթ։ Հավանաբար, պաշտոնների անձնագրերի վերանայման խնդիր կլինի»,- ասել է Գալստյանը։

 Այսինքն՝ կառուցվածքային փոփոխություննե՞ր են հնարավոր։ «Հաշվի առնելով մեր առջեւ դրված խնդիրները, այն տեսլականը, որ մենք ունենք, միգուցե նաեւ անհրաժեշտություն լինի կառուցվածքային փոփոխությունների»։ Այսպիսով՝ կկարողանաք առանց գլխացավանքի ձեր կադրերով համալրել խորհրդարանը, վհուկների որս սկսել։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կադրեր չունեմ, ավելին՝ ես բոլոր կադրերի մասով հայտարարում եմ մրցույթ, որի համար հատուկ էջ եմ բացել, անկախ նրանից՝ պետական ծառայո՞ղ են, թե՞ պայմանագրային»։

Բայց դուք իմ հիշատակած պաշտոնի համար մոտ մեկ տարի է՝ մրցույթ չեք հայտարարել։ «Հիմա Դուք մի բան եք ասում, որ ես ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում։ Էլի եմ ասում՝ կան պաշտոններ, որոնց անձնագրերը վերանայելու կարիք միգուցե զգացվի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ