Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչն անտեղի շահարկումների առարկա է դարձել. Խուդոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ և ոչ այնքան, Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչն անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ […]





































