06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանում նոր արագաչափ կգործարկվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի […]

Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր ամենամտրիմներից մեկը ալկոհոլի ազդեցության հարձակվել է քաղաքացիների վրա, ինչո՞ւ նա կալանավորված չէ. Սոնա Աղեկյան /տեսանյութ/

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնող թիմը Հայելի ակումբի դռան դիմաց ասուլիս է հրավիրել: Նախաձեռնող խմբի անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության միանձնյա դիկտատոր է, որի իմացությամբ քաղաքական բռնաճնշումներ և հալածանքներ, ոտնձգություն է տեղի ունենում խոսքի ազատության և մարդու իրավունքների հիմնարար ազատության վրա: Նրա խոսքով՝ այն անձը, որը նախօրեին հարձակվել է «Հայելի» […]

Սա նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հաճելի է, դրա համար էլ լռում է /տեսանյութ/

Քաղաքագետ, մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց, որ «Հայելիի» դեմ հարձակումը անիշխանության հետեւանք է, երբ մարդիկ հասկանում են, որ չեն պատժվի իրենց արարքի համար: Ենոքյանը տեղի ունեցածը որակում է խուլիգանություն: Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը բռնության քարոզ է անում, իսկ մամուլը բաժանվել է րկու ճամբարի: Հենց սա այն է, ինչին , ըստ Ենոքյանի՝ հասավ […]

Ռոբերտ Քոչարյանը հոսպիտալացվել է: Նրան կվիրահատեն. Փաստինֆո

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ։ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ […]

Երկու միլիոն դոլարանոց ճաշակ. ինչո՞ւ է թաքցնում ժողովրդի վարչապետը իր մեծ ախորժակը. Հայելի

Մի քանի օր է լրատվամիջոցներում եփվում է կառավարական դաչայի շքեղ վերանորոգման թեման: Պետական բյուջեից մոտ երկու միլիոն դոլար է հատկացվել, որպեսզի Սերժ Սարգսյանի ապրած ամառանոցը հիմնահատակ վերանորոգվի, նոր տերերը չեն հավանում նախկինը ու նոր Հայաստանում որոշել են նոր առանձնատանն ապրել՝ գերթանկարժեք վերանորոգված, նորաձեւության վերջին ճիչով: Թեման եռռում է շատ հասկանալի պատճառով: Քանի որ, երբ մեկուկես […]

Երբ մանիպուլյացիան մարդու արյան մեջ է

Մեկուկես տարվա տվայտանքներից հետո «փաշինյանապետությունը» վերջապես գտել է (կամ կարծում է, թե գտել է) բանակցային գործընթացում «ճեղքում» արձանագրելու բանաձեւը։ Այն է` «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Փաշինյանն անթաքույց հպարտությամբ է խոսում այդ մասին`պատեհ-անպատեհ կրկնելով. «Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը պետք […]

Մանիպուլյացիա՞, թե՞ յուրացում: Վարչապետի ներկայացրած թվերը չեն համապատասխանում. Հրապարակ

Վաղը` հոկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերին:Ի դեպ, նախորդ նիստը ևս չի կայացել. էլեկտրոնային տարբերակով «հաղորդակցվել» են միմյանց հետ, ինչն անընդունելի է եղել հիմնադրամի որոշ անդամների համար: Վաղվա փակ նիստի օրակարգում լսվելու է տնօրեն Վարուժան Ավետիքյանի հաշվետվությունը: Մեզ ասացին, որ այս անգամ ևս անհամապատասխանություններ […]

Մարիամ Փաշինյանը հեղափոխական առաջընթաց է գրանցել կարիերայում. Հրապարակ

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ: Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների […]

ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա, սաբոտաժ է հասունանում. Իրատես

Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է: Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետեւ, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի