07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առավոտյան աղոթք

Ամեն առավոտ քո ողորմությամբ ողողիր մեզ, որպեսզի ցնծանք եւ ուրախանանք մեր կյանքի բոլոր օրերում: Երկար ժամանակ տրտմեցրիր մեզ, տարիներով չարչարվեցինք. փոխարենը ուրախացրւ մեզ հիմա: Նայիր քո ծառաներին ,Տեր, որոնք քո ձեռագործն են եւ առաջնորդիր մեր զավակներին: Թող Տեր Աստծուդ աչքը մեզ վրա լինի: Մեր գործերը դու ուղղիր Տեր, մեր գործերը հաջողեցրու:

Մեր երկիրն ավելի անտեր է, քան որբի գլուխը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անտեր երկիր , անտեր գլուխ, այլեւս տեղին չէ մեր երկիրը որբի անտեր գլխի հետ համեմատելը, մեր երկիրն ավելի անտեր է, քան որբի գլուխը։ Իսկ 2026-ի ընտրություններին եւս 300հազար ադրբեջանցի կմասնակցի ու կընտրեն քպին։ Շարունակեք ժպտալ»։

Բաց նամակ Աննա Հակոբյանին․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Բաց նամակ Աննա Հակոբյանին Վերջերս սկսել եք վիրավորել ձեզ քննադատողներին, պիտակավորել նրանց, պահանջում եք արդարություն, մեղադրում ոմանց, որ ժամանակին ձեզ քննադատողներին չեն արձագանքել…: Երբ եկաք իշխանության սև լենտերով և դագաղներով որևէ մեկին չսաստեցիք դրա համար: Երբ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը բեմից խոսեց ևս լռեցիք այդ […]

Քաղաքացիական բախումներն ամենասարսափելի հեռանկարն են Հայաստանի համար…Նազարյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Լևան Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքացիական բախումներն ամենասարսափելի հեռանկարն են Հայաստանի համար…դրա գիտակցումով 2018թ.֊ին երրորդ նախագահն անցնցում հրաժարվեց իշխանությունից, դրա ընկամումով, դեռևս 1998թ.֊ին առաջին նախագահը փոխանցեց իշխանությունը… Պատերազմներից, տեղահանումներից, տարածքային կորուստներից, նույնիսկ կապիտուլյացիայից ավելի սարսափելի հեռանկար գոյություն ունի…քաղաքացիական պատերազմը…ցավո’ք դրա պատրաստությունն են մեզնում ջանում գտնել տարբեր արտաքին, թե ներքին ուժեր… […]

Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է․ Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է: Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների […]

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը. ՀՀԿ ԳՄ

  «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով: Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական բնույթը՝ […]

Հիմի էս Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Նոր կարդացի Նիկոլի վերջին գրառումն, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։ Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա՝ Թուրքիան […]

Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին: Գեներալ Լևոն Մնացականյանը` որպես այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցությունն այդ գործողություններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկված» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ: Մնացականյանը վերլուծել […]

ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել: ՊՆ-ն երկրորդ օրն է` տեղեկատվություն է փոխանցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին, որոնց հետևանքով թիրախավորվում են խաղաղ բնակիչներն ու նրանց առանձնատները: ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված