27 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՔՊ-ն փակ նիստ է հրավիրել. Հրապարակ

Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոտ երկու ժամ խմբակցության նիստ են արել` հերթական ԱԺ նիստին ընդառաջ: Նախ վերեւների հրահանգն է փոխանցվել շարքայիններին՝ շարժման մասին վիրավորական, ծաղրող հայտարարություններ, գրառումներ չանել` իրավիճակը էլ ավելի չսրել: Թեժ քննարկում է ծավալվել հատկապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել` նրանց նկատմամբ ԱԱՀ կիրառել, այսինքն` 20 […]

Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. Փաստ

Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև առճակատումն էլ ավելի մեծ կարևորություն է հաղորդում այլընտրանքային հաղորդակցության ուղիների ստեղծմանը։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանով անցնող տրանսպորտային ծրագրերի համար, իսկ մյուս կողմից էլ՝ հութիների հարձակման պատճառով Կարմիր ծովով անցնող ծովային ճանապարհի համար անվտանգային ռիսկեր են առաջացել։ Ուստի, Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային կապող նոր տրանսպորտային […]

Ինչի՞ համար է ոստիկանությունը՝ միայն Նիկոլ Փաշինյանին պաշտպանելո՞ւ. Փաստ

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե […]

Լավագույն ավանդույթները շարունակվում են: Անանուն նվիրատուներ. Ժողովուրդ

Լավագույն ավանդույթները շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։ Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն եւ ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։ Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ […]

Սուգ է հայտարարվել

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանում մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգության պատճառով սգո օր է հայտարարել երկրում: Նախագահի խոսքերով՝ «Իրանի ժողովուրդը մեր եղբայրներն են: Մենք միշտ բարձր ենք գնահատել Իրանի հզոր աջակցությունը պաղեստինյան գործին։ Խոր վշտով ենք ապրում հանգուցյալ առաջնորդի մահը։ Մենք կիսում ենք ձեր ցավը»:  

Պատկերացրեք, ոստիկանները, բոլորը մեկ մարդու նման չկատարեն ապօրինի հրահանգը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք, ոստիկանները, բոլորը մեկ մարդու նման չկատարեն  ապօրինի հրահանգը, չփակեն դեպի Կիրանց ճանապարհը, առհասարակ՝  չ հերթապահեն կառավարական շենքի մոտ, բռնի ուժ չկիրառեն խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ,չծեծեն, չհրեն, չհայհոյեն,  միահամուռ եւ համերաշխ   «Հայ, Հայաստան, Հայրենիք եւ Աստված» կանչելով միանան Սրբազան պայքարին։ Ապա, պատկերացրեք․․․Զուտ․․․Իսկ դա հնարավոր է […]

Սա միայն Իրանի ցավը չէ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր բարեկամ Իրանի համար այս ծանր օրերին ամենառաջինն, ինչում վստահ եմ, այն է, որ կայացած, ամուր և ուժեղ երկիր է` այս ողբերգությունն էլ կհաղթահարի: Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն […]

Rolls Royce-ը վերազինել է  Cullinan-ը /Տեսանյութ/

Թողարկումից վեց տարի անց Rolls-Royce-ը թարմացրել է իր ամենավաճառվող Cullinan ամենագնացը նոր դիզայնով և ժամանակակից տեխնոլոգիաներով: Autocar -ի փոխանցմամբ՝ թարմացված Rolls-Royce Cullinan-ի բազային գինը կհասնի մինչև 330 հազար ֆունտ ստերլինգի: Ինտերիերի հիմնական թարմացումը ուղևորի առջև լուսավորված քաղաքային տեսարանով ամբողջ լայնությամբ ապակե վահանակի ներմուծումն է: Մեկ այլ կարևոր նորություն է վահանակի նոր էկրանը, որում տեղադրված է […]

Իրանի նախագահի խորհրդավոր մահը /Տեսանյութ/

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Զոհվածների թվում, բացի Ռաիսիից, եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և Նախագահի գվարդիայի ղեկավար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին: Անձնակազմի կազմում եղել են երկու օդաչուներ և մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված