16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»,- ասել է նա։  

Կառավարությունը եւս մի դպրոց փակեց

Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցի աշակերտների թիվը 192 է, իսկ աշխատակիցների թիվը՝ 46: Նույն քաղաքում գտնվող Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոցն ունի 392 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 20 սան) և 53 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները): Այս մասին որոշվեց կառավարության այսօրվա նիստում՝ երկու դպրոցները վերակազմակերպելով Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոցի։ Նպատակը տարեկան մոտ […]

Ադամանդների ներկրման մաքսանենգության նոր դեպք է բացահայտվել

ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային […]

Երկրի առաջին դեմքը հետաքրքրվում է ոչ թե անվտանգային հարցերով, այլ դիսկոտեկաներով

Արտակ Աղբալյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ Դժվար էր պատկերացնել, որ կգար մի օր, որ երկրի առաջին դեմքը որևէ մարզ այցելության ընթացքում ոչ թե կհետաքրքրվի անվտանգային, տնտեսության , գյուղատնտեսության, կրթական, մշակութային, և այլ առաջնային կարևորության հարցերից այլ թեման կլինի կենդանի երաժշտության ու դիսկոտեկաների բացակայությունը: Կարևորը ողջունող ու ծափահարողի պակաս չկա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի