05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 155 մարդ է զոհվել Տանզանիայում /Տեսանյութ/

Տանզանիայի վարչապետը հայտնել է, որ ավելի քան 200.000 մարդ և 51.000 տնային տնտեսություն տուժել է անձրևներից: Տանզանիայում շաբաթներ շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները խլել են 155 մարդու կյանք, ևս 236-ը վիրավորվել են: Ինտենսիվ անձրևները դեռ շարունակվում են Արևելյան Աֆրիկայում: Վարչապետ Կասիմ Մաջալիվան խորհրդարանին ասել է, որ Էլ Նինյո կլիմայական երևույթը վատթարացրել […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 792

Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը  վիրավորվել Ռուսաստանի կողմից նվաճված Դոնեցկ քաղաքի արևմուտքում գտնվող Ուդաչնե գյուղում ռուսական գնդակոծության հետևանքով։ Ավելի հարավում ևս երեք մարդ զոհվել է Ռուսաստանի հարձակումների հետևանքով Կուրախիվկայի վրա: Ռուսաստանի կողմից նվաճած հարավային Զապորոժիա շրջանում ռուս պաշտոնյան հայտնել է, որ երկու մարդ է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Առնվազն 10 մարդ […]

ՀԱՅԵՐ. «ԿՈՎԻ» ԵՒ «ԱՆՄՈՌՈՒԿԻ» ԱՐԱՆՔՈՒՄ (ԽՈՀԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇՈՒՐՋ)

Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի… Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։ Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար […]

Հնդկաստանը կարտադրի գերթեթև, բայց դիմացկուն  զրահաբաճկոններ /Տեսանյութ/

Հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է սեփական դիզայնի թեթև զրահաբաճկոն, որը ստեղծվել է կերամիկական զրահի միջոցով։ Նոր զրահաբաճկոնը մշակվել է Կանպուրում գտնվող Defence Materials and Stores Research and Development Establishment (DMSRDE) կողմից։ «DMSRDE Kanpur-ը հաջողությամբ ստեղծել է հատուկ թեթև զրահաբաճկոն՝ բարձր մակարդակի սպառնալիքներից պաշտպանվելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Ժիլետի դիզայնում […]

Քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին: Որքան խնդիրը ներքաղաքականից ազգայինի է վերածվում, այնքան իշխանության գործողություններն առավել կոշտ բնույթ են կրում: Շատերի համար էլ Նիկոլի […]

Նեթանյահուն ներկայիս Հիտլերն է. Էրդողան /Տեսանյութ/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կրկին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ և ասել, որ Իսրայելի ղեկավարությունը չի կարողանա խուսափել իր հանցագործությունների պատասխանատվությունից։ Koha-յի փոխանցմամբ՝ Էրդողանը պնդել է. «Մենք կշարունակենք բացահայտել ճշմարտությունը և բացահայտել Իսրայելի գործած սպանությունները: Մենք պետք է իմանանք, որ ներկայիս Հիտլերը՝ Նեթանյահուն, և նրա հանցակիցները չեն […]

Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, […]

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի Մ-6 ճանապարհահատվածը

Հայաստանի տարբեր հատվածներում, նաև՝ Երևանում քաղաքացիներն ընդվզման  գործողություններ են իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով ՀՀ տարածքներ հանձնելու Փաշինյանի վարչախմբի քաղաքականությանը։ Այս պահին քաղաքացիները փակել են  Վանաձոր-Ալավերդի Մ-6  ճանապարհահատվածը։  

Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը

Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը։ Նշենք, որ այս պահին հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով ճանապարհները։ Աղբյուրը՝  aysor.am  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի