27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ ոչ պետական դպրոցները պատրաստ են ընդունել Արցախցի աշակերտներին

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրթություն ստանալը անձի անհատականության ձևավորման ու վերջինիս կայուն ու արդյունավետ կենսագործունեության ապահովման անկյունաքարային գրավականներից է: Այսօրվա կրթված սերունդը վաղվա Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ սահմանի գրագետ զինվորն է: Այս կապակցությամբ, ՀՀ ոչ պետական դպրոցները պատրաստ են ընդունել Արցախցի աշակերտներին իրենց հովանու տակ ու ապահովել իրենց կրթության անընդհատությունը անվճար: Շամամ Գևորգյան

Սպասում են, թե ով ում կխեղճացնի, որ առևտուրը հասնի իր տրամաբանական ավարտին

Այս պատերազմում բոլոր կարմիր գծերը հատվելու են: Պատրաստ եղեք դրան: Պատերազմը ուրիշ ձև չի լինում: Ամեն մեկդ ձեր տեղում ձիգ եղեք ու ուշադիր: Կան Նախիջևան, Ղազախ, Բաքու, Երևան, Նոյեմբերյան, Գանձակ, Բարդա ու էլի լիքը բնակավայրեր, որոնք կողմերի զինտեխնիկայի համար հասանելի են: Հայրենական պատերազմը ուրիշ ձև չի լինում: ՀՀ-ի զինվորական միավորումները բերված են ամենաբարձր մարտական աստիճանի: […]

Թալիշները հրաժարվում են ենթարկվել բանակ մեկնելու` Ալիևի հրամանին

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու` Ալիևի հրամանը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ […]

Ստեփանակերտում կան վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ, հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացոււիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Տուժել է փրկարար ծառայությունը», – նշել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը հարվածել է Ստեփանակերտին:

Ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից գործող մի շարք սահմանափակումները

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից գործող մի շարք սահմանափակումների և կարգավորումների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից […]

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները

Հայաստանյան լրագրողական մի շարք կառույցներ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են անում միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները եւ պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաեւ իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից, ՀՀ եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարությունում մասնավորապես […]

Թուրքը չի փոխվել 100 տարի անց։ Չի եղել մի կին, որ խուսափի բռնաբարությունից

Աղուն Տեր Պողոսյանի պատմությունը 1916 թ., Վան Աղուն Տեր Պողոսյանը պատմում է, որ 1914 թ. զորահավաքին թուրքական ոստիկանությունը նրանց գյուղում, ծեծ, կողոպուտ ու ավերածություններ անելով, զորք է հավաքագրել: Որից հետո հավաքել են գյուղում մնացած մոտ 60 երիտասարդներին, որոնց գյուղից հանել են ու կոտորել: Գյուղից դուրս գետնահորերում թաքնված, զինված տղաները, կոտորածի լուրն իմանալով, գալիս են օգնության: Կանանց […]

Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն, այս մասին տեղեկացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ «Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։ Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։ Այդ ձևով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։ Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի