27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախի ՊԲ–ն ժամը 16:00-ի սահմաններում խոցել է հակառակորդի 5 միավոր ինքնաթիռ և 3 միավոր ուղղաթիռ

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով՝ ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։        

Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի Հայաստանին և Ադրբեջանին, բայց դեղահաբեր կփնտրի իր վառ երևակայությամբ պատգամավորների համար

Ուկրաինայի իշխանությունները ռազմական օգնություն չեն տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը: «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար», – գրել է Ավակովը Twitter-ում: Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ […]

327, 458, 491, 532… Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։

327, 458, 491, 532… Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։ Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։   Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են […]

Երուսաղեմը մեր քաղաքն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Երուսաղեմը իրենց քաղաքն է։ «Երուսաղեմում դեռեւս առկա են Օսմանյան հետքերը։ Այսինքն Երուսաղեմը մեր քաղաքն է, մեր քաղաքներից մեկը»,–ասել է Էրդողանը։

«Ժամանակն է, որ Իսրայելը գլխի ընկնի, որ Թուրքիային վաճառած ԱԹՍ-ները վաղ թե ուշ կթռչեն Երուսաղեմ»․ Լենա Նազարյան

Էրդողանը հոկտեմբերի 1-ին ակնարկել է, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ վկայակոչելով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկողությունը ժամանակակից դարաշրջանի մեծ մասում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Ժամանակն է, որ Իսրայելը գլխի ընկնի, որ Թուրքիային վաճառած ԱԹՍ-ները վաղ թե ուշ կթռչեն Երուսաղեմ»,-նշել է նա:        

ՊՆ-ն Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ սադրանքներից և չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ բոլոր հետևանքներով

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր […]

Դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին,Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է. Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Հադրութին ու Ստեփանակերտին հասցված հարվածներին: Նա այդ առնչությամբ հարցեր է հղել միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ներկայացնում ենք ստորև. «Թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին… Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. հասկանու՞մ եք, […]

Որքան զզվելի տնաբույծ հայրենասերները․ գոնե լռելու բարոյականություն ունեցեք․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որքան զզվելի ու արգահատելի են ռազմահայրենասիրական պաթոսախեղդ ստատուսներ գրող, իրենց էջերն հայ զինվորի նկարով ու հաղթելու ենք կարգախոսով ողողած տնաբույծ հայրենասերները: Մենք ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է, անկասկած: Բայց դուք այդ հաղթանակի հետ կապ չունենք: Որքան էլ ուրիշների զինվոր զավակների նկարներով ողողեք ձեր էջերը, միևնույն է, դուք […]

Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը. ԱՀ նախագահի խոսնակ

Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրան Պողոսյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդը հարվածներ է հասցրել Հադրութին ու Ստեփանակերտին: Ստեփանակերտում վնասվել է փրկարար ծառայությունը:

Ոտանավոր Փաշինյանից

Հայոց զորքը հարթավայրում Տիգրանի քաղաքի լանջերից, Հորիզոնն է ծփում անսահման, Դարեր անց մենք այստեղ ենք նորից, Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։ Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը, Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց, Հորիզոնը այստեղ, մեր դիմաց է, Թիկունքում` մեր արտերը կանաչ։ Մեր հայացքը այլևս ազատ է, Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր, Հեռուները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի