Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում են․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: «Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու […]





































