09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ուղիղ

Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարզատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։

Հայկական 2 պետությունները կապիտուլացիայի ենթարկելու համար մեղավորներ մի նշանակեք, նրանք վաղուց հայտնի են. Ղարամյան

Հայկական երկու պետությունները կապիտուլացիայի ենթարկելու համար մեղավորներ մի նշանակեք և մի փնտրեք, նրանք վաղուց հայտնի են’ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: «Հ.Գ. Խոստովանեք և հեռացեք։ Մնացածը հետո»,-հավելել է նա:

Դժգույն Նիկոլին, փաստորեն Շուշիի տեսքը դուր չի եկել. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Խե՛ղճ Շուշի.   Նույնիսկ հանձնելուց հետո էլ Նիկոլը քեզ հանգիս չի տալիս։   Դժգույն Նիկոլին, փաստորեն Շուշիի տեսքը դուր չի եկել։ Փաստորեն Շուշիում աճող մոլախոտն է պատճառը եղել, որ հիմա Հայաստանի ղեկավարն արդարացնի քաղաքի հանձնումը։   Ողբա՜մ զքեզ Հայ Ժողովուրդ…»:

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մոտ երկու շաբաթ է՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին։ Նա նշեց, որ Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ Ռիտա Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշմամբ։  

Շուշին օր օրի գեղեցկանում էր աչքիս առաջ. այ Նե՛ռ, էս ի՞նչ ես խոսում. Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ վարչապետին

Այ Նե՛ռ, երկուսուկես տարի նստավայրս էր Շուշին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: «Օր օրի վերածնվում էր, օր օրի գեղեցկանում էր։ Աչքիս առաջ։ Շուշիի Մշակույթի տուն, Տեխնոլոգիական համալսարան, Մանկապատանեկան կենտրոն, թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր, ասֆալտապատվող փողոցներ … Այ Նե՛ռ, էս ի՞նչ ես խոսում, այ կոնչեննի դավաճան», – գրել […]

Դուք ձեզ սխալ եք պահում, պետք է դրան հեռացնեք վարչապետի աթոռից. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ եք նստել դրան հարցեր եք տալիս, դուք այլ բան պետք է անեք՝ մերժեք նրան… Էդ ձեր հարցերով մի փորձեք լեգիտիմացնել Արցախի հանձնումը եւ ապա՝ Սյունիքի հանձնումը… Դուք ձեզ սխալ եք պահում, պետք է դրան հեռացնեք վարչապետի աթոռից․․․ Եթե չեք անում, դառնում եք լիիրավ […]

«Շուշիում ուտել-խմելուց ու տռճիկ տալուց լավ էիր, իսկ Շուշին պաշտպանելուց՝ դավադիր իմպոտենտ»․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի։ Դավադիր ստահա’կ։ Դու 2.5 տարվա մեջ այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը եւ էությունը։ Որովհետեւ, քո իսկ խոստովանությամբ, գերադասեցիր Ալիեւից տեղեկանալ դրանց մասին։ Որովհետեւ գեղցի շուստռի էիր ձեւանում դրսերում։ Որովհետեւ անհայրենիք ու տգետ ոչնչություն ես։ Որովհետեւ Շուշիում ուտել-խմելուց ու տռճիկ […]

«Դժբախտությունն ու դժգունությունը Շուշին այդպիսին որակողների գլխում է»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին․ «Շուշին եղել է հետևողականորեն շենացող, կառուցվող, մանկան ծիծաղով լի ու շնչող քաղաք, որտեղ բարեբախտություն եմ ունեցել 1.5 տարի ապրելու նաև ես, ու հետայսու էլ ամեն բան անելու եմ, որ նորից վերադառնամ։ Դժբախտությունն ու դժգունությունը Շուշին այդպիսին որակողների գլխում է։ Տեսանյութը՝ հեղինակային արխիվից, 17.03.2019 թ․»։

Փաշինյանը կրկին բացատրել է, թե ինչ նկատի ուներ, երբ խոսում էր Շուշիի մասին

Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք, ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենն, ինչ կարող էինք անել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին […]

Խնդրում ենք լռե՛ք, առհասարակ լռե՛ք. ձեր աթոռը չարժե մի ողջ Հայրենիք վարկաբեկելուն. պատգամավորը՝ վարչապետին

Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց նաև, որ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: «Պարո՛ն Փաշինյան, Արցախի «այդ տարածքները», ինչպես դուք անվանեցիք մեր հողերը, Արցախի սիրտը՝ Շուշին, դրանք հայրենիք են, դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի