22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են․ Փաստ

Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել, այդ թվում՝ առողջական խնդիրների հիմքով Եվրոպական որևէ երկիր մեկնելու ցանկություն ունեցողներին:

Ըստ թերթի տեղեկություն հաղորդած քաղաքացիների՝ հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված նախ՝ պատերազմի, ապա և Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի ու ներքաղաքական բարդ իրավիճակի հետ:

Պարզվում է, սակայն, որ «վիզա» տրամադրել մերժում են ոչ միայն եվրոպական երկրների դեսպանատները և ոչ միայն «շարքային» քաղաքացիներին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ պատերազմի օրերին ԱԺ «իմքայլական» մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են:

Թե կոնկրետ ինչ նպատակով են դիմել և թե այդ դիմումներից քանիսն են եղել «աշխատանքի բնույթով», ցավոք, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, ուշագրավ է, որ դիմածներից որևէ մեկի (այլ աղբյուրների փոխանցմամբ՝ գերակշիռ մեծամասնության) խնդրանքը ԱՄՆ-ի դեսպանատունը չի բավարարել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ