Նիկոլը սպիդի վիրուս էր. նա անջատեց մեր իմունիտետը. Արմեն Աշոտյան
Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որը մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, նշել է՝ այն ազգը, որը պատրաստ չէ մեռնել հայրենիքի համար, անպայման այն կորցնելու է։ «Ես վստահորեն համարյա ոչինչ կյանքից չեմ հասկանում ու ինչքան շատ եմ տեսնում, այնքան ավելի քիչ եմ հասկանում։ Ես հասկանում եմ կորուստի ցավը առանց պատմելու, մարդկային կորուստի, հազարավոր տղեքի, բայց չեմ հասկանում, երբ […]
Իշխանությունները որոշել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին խցկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Ջհանգիրյանը պետք է օգնի, որպեսզի բարեփոխվի դատական համակարգը, սակայն նախկին զինդատախազին ճանաչող ցանկացած մեկը կպնդի, որ նա ոչ միայն ունակ չէ բարեփոխումների, այլև դատաիրավական համակարգի արատների մոնումենտն է Ջհանգիրյանը։ Իշխանությունների նպատակն իրականում հասկանալի է՝ փորձ է արվելու «սանձել» իրենց […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:
Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեև, ատել մեր Հայրենիքը, իսկ ավել ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը… (Հետո կլինի Սյունիքը, ապա Գեղարքունիքնն ու Տավուշը և այդպես շարունակ…) …Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է և հերոսական: […]
Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր […]
Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», […]
«Հենարան» մամուլի ակումբում «Մեկ Առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետ պայմանավորված կարանտինի երկարաձգմանը. հետևանքներին ու պահանջվող պայմաններին, նշեց, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը եւ տարածումը օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրենց քաղաքական ընթացքը հեզասահուն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ երկրում ընթացող այսպես կոչված առողջապահական միջոցառումները, որոնք իբրեւ թե իրականացվում են երկրում, […]
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ Սիմեոն Բաղդասարովը՝ անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմից հետո համայն հայության շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակին։
























