Ի՞նչը կարող է վճռորոշ լինել առաջիկա արտահերթ ընտրություններում. «Փաստ»
«Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական […]





































