08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սրա ուշքը գնում է թուրքերի առաջ նահանջելուց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« #Պատիվ_ունեմ :Կապիտուլյանտի «երգով նահանջն» ու ինքնիշխանության կորուստը։
Կապիտուլյանտն ասում է. «մենք պատրաստ ենք ցանկացած պահի հետ քաշել մեր զորքերը»:
Սա է նրա էությունը։
Սրա ուշքը գնում է թուրքերի առաջ նահանջելուց։
Նման նահանջների պատճառով հայ ժողովուրդը կորցրեց Հայրենիքի մի մասը։
Ինչքան կապիտուլյանտը մնաց, այնքան մենք ենք նահանջելու :
Սա ուրախ-ուրախ նահանջում է, երգով Հայրենիք է թուրքին հանձնում, իսկ մենք դեռ սրան հանդուրժում ենք։
 
Եթե հանդուրժեցինք , ուրեմն արժանի չենք ոչ պետության եւ ոչ էլ հայրենիք ունենալուն։
Ամեն ինչ ազգի որոշումից է կախված։
Հետո չասենք, թե ռուսը,ամերիկացին կամ ֆրանսիացին մեզ չօգնեցին։
Օգնում են նրան,ով պայքարում է։
Իսկ նահանջողից Հայրենիք են խլում։
Ինչու՞։
 
Որովհետեւ կապիտուլյանտին հանդուրժելու հաջորդ քայլը անկախության կորուստն է։
Կապիտուլյանտին քվե տվողը ՝ քվեարկելու է Հայաստանի վախճանի օգտին»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ