07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դու պատժվելու ես, վիժվածք. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ոմանք ասում են, թե շատ եմ հայհոյում։
 
Ինչ պետք չէ ձեր քվեարկության ձայնը։ Ինձ պետք չէ ձեր անցողիկ համակրանքը։ Ինձ պետք չեն լայքերը եւ սելֆիները։
ԻՆՁ ՊԵՏՔ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, եւ ձեր հավատը նրա նկատմամբ։
Ավաղ, ստեղծված աղետի հիմնական մեղավորի առնվազն քաղաքական գոյությունը ինձ եւ իմ պես տասնյակ հազարավոր մարդկանց հանգիստ չի տալիս։
 
Նախկին նախարար թե վարորդ, բիզնեսմեն թե բժիշկ, ուսանող թե հողագործ՝ բոլորս նույնն ենք։
Երկրորդական են դարձել կրթական, աշխատանքային, մշակութային, սոցիալական ցենզերը եւ մենք միասին պահանջում ենք արդարություն։
 
Փողոցում կանգնել ու կանգնելու եմ ինձ անծանոթ, բայց մեջքս պահող, շունչս բացող, հույս արթնացնող, ազգիս նկատմամբ հավատս վերականգնող ու ինձ ամրացնող հայրենակիցներիս նույն շարքում։
Ու հիմա բոլոր պատիվ ունեցող քաղաքացիների անունից ասում եմ. դու պատժվելու ես, վիժվածք։ Մենք, հայ ժողովուրդս, քեզ պատժելու ենք»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ